բան, որ աչքի է ընկնում ամենուրեք, այդ լվացքն է։ Մաքրասե՞ր է արդյոք իտալացին թե ոչ, դա էլ խնդիր է։ Բայց նրա ճերմակեղենը միշտ շարեշար կախված է օդի մեջ և պատծգամբների վրա։ Նույն բազմաթիվ շարքերով կախված է և մակարոնին։ Ախ, այդ մակարոնին. ամիս ու կիսվան մեջ ես կարծեմ իմ ճամփորդության երկայնությամբ մակարոնի կերա։
ՆԱՎԻ ՎՐԱ
Վերջապես Կուկը հաղորդեց, որ «Բեզերա» նավը եկել է և վագր ուղևորվում է դեպի Ամերիկա։ Տոմսակները վաղուց գնված էին, անցել էինք բժշկական քննությունից, և ես համոզված էի, որ բոլոր ձանձրալի ձևականությունները վերջացած են։ Այդպես չեղավ։ Նապոլիի նավահանգստում մենք ստիպված եղանք մոտ 2 ժամ սպասել մեր հերթին՝ ամերիկյան բժշկի կողմից ես քննվելու Համար։ Բանն այն է, որ յուրաքանչյուր ճամփորդ պիտի ապացուցաներ, թե Նապոլի եկել է ոչ պակաս քան 20 օր առաջ։ Եղան վայրկյաններ, որ պատրաստ էի տոմսակներս պատռել, դեն ձգել և գեղեցիկ Իտալիան գերադասել անծանոթ Ամերիկայից։
Երր, վերջապես, ոտք դրեցի շոգենավի տախտակամածի վրա, ինձ թվաց, որ բանտից արձակվեցա։ Շոգենավը առաջնակարգ չէր և ոչ էլ նոր, բայց մեծ էր։
Տարբեր տեսք ունի Վեզուվին ծովից, ավելի գեղեցիկ, ավելի վիթխարի։ Արևը թեքվել է դեպի մուտքը, արձակելով իր վերջին շողերը լեռան վրա և զգեստավորելով նրան բյուրավոր գույներով։ Ծխի աշտարակը սակայն ոսկեգույն է շարունակ, և կարծես իր հրավառությամբ մրցում է արեգակի հետ։ Հաղթությունը նրանն է։ Չքացան արեգակի ճառագայթները, իսկ Վեզուվին մնաց վեհ իր մեծության մեջ։ Շուտով գիշերը նրան էլ հաղթեց. Նոսր մշուշը նախ մանիշակագույն, ապա մոխրագույն ծածկեց լեռը, և Վեզուվին չքացավ։
Այս անգամ ճամփորդները գրեթե բացառապես իտալացիներ էին։ Դրանք մեծ մասամբ Ամերիկայից էին, որ իրանց