Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂԵՏԻ ՎԱՅՐՈՒՄ

1

Քանի մոտենում ենք Լենինականին, այնքան գնացքը դանդաղեցնում է իր ընթացքը, Նախավերջին կայարանից սկսած նա գնում է գրեթե բեռնատար սայլի դանդաղությամբ։ Այդպես չի եղել առաջ, պարզ է, որ երկրաշարժը վնասել է և երկաթուղուն, աղավաղելով նրա գիծը, և մեքենավարը բավականաչափ զգույշ է հին աղետին մի փոքրիկը չավելացնելու համար։

Ինձ հետ միևնույն կուպեում գնում է մի տաճկահայ ընտանիք, մերթ աջ, մերթ ձախ լուսամուտով ստեպ-ստեպ գլուխը դուրս է բերում և անհամբեր նայում։ Անգլիական կրթությամբ մի երիտասարդ պոլսուհի է, զվարթ, կենսախինդ։ Նրա ամուսինը համակրելի դեմքով մի երիտասարդ է, ինչ֊որ առևտրական գործեր ունի Լենինականում։ Գնում է այնտեղ ստուգելու իր կրած վնասների չափը։ Երկուսն էլ անհոգ են նյութական կորստի վերաբերմամբ․ ցավում են միայն ազգաբնակության կորուստների և մարդկային զոհերի մասին։

— Ես ոչ մի պայմանով չեմ համաձայնվել զավակիս հետ կենալ բացօթյա կամ վրանին տակ,—ասում է տիկինը զրկելով