ճանի կարոդ եմ դասել մեր ժողովրդի զարդացումը, որի երիտասարդությունը, կուրացած անձնական շահերի անազնիվ զգացմունքներով, ընկած տգիտության և անբարոյականության մեջ, ներկայացնում է մի փչացած սերունդ։ Ինչ ապագա կարելի է նախագուշակել այն հասարակության համար, որի որդիքը նույնիսկ մանկական հասակից շաղախվելով վարակիչ ախտերով, օրըստօրե մահանում են բարոյապես։ Շատ հասկանալի է, որ այդ տեսակ հասարակությունը երբեք չի կարող սպասել մի նախանձելի ապագայի։ Ահա այդ դրության մեջ է գտնվում Բաքվյի հասարակությունը, երբ մի կողմնակի հայացք ենք ձգում այն կորստաբեր ուղղության վրա, որին կուրացած հետևում է նոր սերունդը։
Դեռ երիտասարդ հասակում հայ վաճառականը, թողնելով իր հայրենի երկիրը և հեռանալով դեպի Ռուսաստանի զանազան քաղաքները, սկսում է շռայլել ծախսել իր ձեռքի փողերը անբարոյական զվարճությունների մեջ և դրանով սպառում է թե՛ իր նյութական և թե՛ ֆիզիկական ուժերը։ Նա դառնում է իր հայրենիքը դեղնած, մաշված, հարյուր տարեկան ծերունու քայքայված կազմվածքով։ Նա չի բավականանում նրանով, որ սպառել է իր կյանքը. շուտով ամուսնանում է և դրանով խավարեցնում է մի ուրիշ անբախտ էակի կյանքը, որին վիճակվում է համբերությամբ մինչև մահ տանջվել անտանելի ամուսնու հետ։ Այդ մի բարբարոսական մարդասպանություն է, որի վրա մտածելու ժամանակ մարդ սարսափում է։ Ես կամենում եմ մի քանի խոսք ևս ասել այն պարոնների մասին, որոնք իրանց աշխատում են հեռու պահել հասարակությունից։ Արանք լուսավորված կոչված երիտասարդներն են։ Բայց կարելի՞ է պահանջել սրանցից որևիցե օգուտ, մինչդեռ դրանք անմատչելի են հասարակ մահկանացուներին, մինչդեռ դորանց և հասարակության մեջ կա մի չինական պատ։ Հարկավոր է շատ մոտիկ ծանոթ լինել այն ֆանֆարոնների հետ և հասկանալ, թե որքա՜ն դատարկություն, որքա՜ն անմիտ ինքնասիրություն է տիրում սրանց մեջ։ Ազգային գաղափարը սրանց համար ոչինչ նշանակություն չունի, սրանք միայն անձնական շահի գաղափարով են