Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետաքրքրված։ Այդ է պատճառը, որ սրանք նույնպես հասարակության համար անօգուտ են հանդիսանում։ Մեր ամբոխի ամենավատ և միանգամայն վնասակար սովորություններից մեկն Էլ անշուշտ պետք է համարել նրա՝ եվրոպական շռայլ մոդային հետևելը։ Բաքվի ոչ մի ազգաբնակչության մեջ արտաքին անմիտ պճնասիրությունը այնքան զարգացած չէ, որքան հայ ազգաբնակչության մեջ, մանավանդ նրա իգական սեռի մեջ։ Այդ շատ բնական է այն ժողովրդի վերաբերությամբ, որը դեռ չի կարողանում ըմբռնել այն ամենահասարակ միտքը, թե լուսավորությունը չէ պարունակվում լոկ արտաքին ձևերի փոփոխության մեջ։ Հայ օրիորդի, հայ երիտասարդի ուշադրությունը ոչ մի բան, ոչ մի առարկա այնքան շուտ չի գրավում, որքան մի նոր տեսակի հագուստն է գրավում։ Հենց որ մեկի վրա տեսնում են հագուստի մի նոր ձև, բոլորն էլ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, հիմար ոչխարների նման, կշտապեն հետևել նրա օրինակին, չնայելով իրանց կարողության չափի վրա։ Այդ տխուր իրողության մեջ առավել հաստատ Համոզվելու համար բավական է մտնել կիրակի կամ տոն օրերը մեր եկեղեցիները և ուշադրություն դարձնել, առհասարակ, հանդիսականների և մասնավորապես կանանց դասակարգի վրա։


Թեթևամիտ հայ աղջկա մոդամոլությունը այն տեղն է հասցնում նրան, որ նա սկսում է հետզհետե մո՛ռանալ իր տնային գործերը, իր ընտանեկան պարապմունքը, ուսումնարանի կրթությունը և գիշեր-ցերեկ զբաղվել «Русский базар» «Модный свет» և այլն սոցա նման շռայլություն տարածող օրագիրներ թերթելով։ Աղջկա մեջ այդ վնասակար ձգտողությունը զարգանալուն մեծ մասամբ նպաստում են նրա ծնողները, որոնք իրանց զավակների մանկական հասակից սկսում են մի առանձին ուշադրություն դարձնել նրանց արտաքին զարդարանքի վրա, միևնույն ժամանակ անուշադիր թողնելով նրանց մոտավոր և հոգեկան կրթությունը։ Ես հավատացած եմ, որ այսպիսով հայ ծնողները վատ ներգործություն են անում իրանց զավակների կրթության վրա․ նռքա ծնեցնում են երեխայի մեջ նեղ անձնասիրոթյան զգացմունքը, որը, ապագայում զարգանալով նրա մեջ, սպանում է ուրիշ