Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազնիվ ձգտումներ։ Երեխան՝ աղջիկը ձևած օրից, ծնողները աշխատում են որքան կարելի է ամուր լցնել նրա համար նշանակված սնդուկը զարդարանքներով։ Ինձ շատ անգամ պատահել է տեսնել այնպիսի ընտանիքներ, որոնք իրանց երկու, երեք տարեկան աղջկա համար պատրաստում են 10-15 տարեկանի հագուստներ։ Հարցնում ես՝ թե ինչո՞ւ համար են նոքա այդ անում. պատասխանում են՝ «Ինչո՞ւ ես չանեմ, երբ Փամբուխչյանցի կամ Պետրոսյանցի տանը անում են»․․․ Վերջացնելով նամակս, մյուս անգամ կաշխատեմ մի քանի խոսք ասել նաև արական սեռի մասին, որը գուցե կանանցից շատ ետ չի մնացել շռայլության մեջ։

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻ

25 hոկտեմբերի

Մեր լրագրության մեջ եթե ոչ ամենևին, գոնե շատ քիշ են պատահում հոդվածներ առհասարակ մշակների դրության առթիվ։ Միայն անցյալ տարի և, եթե չեմ սխալվում, այս տարվա սկզբում «Մշակ»֊ի էջերում երևեցան մի քանի հոդվածներ Մոսկվայից դրված, որոնց հեղինակը՝ պ. Ն. Աբելյանցը հասարակության ուշադրությունը դարձնելով Կովկասի մշակ դասի աննախանձելի դրության վրա, առաջարկի, էր մինչև անգամ հիմնել Կովկասի զանազան քաղաքներում այնպիսի ընկերություններ, որոնց նպատակը լիներ մշակների գոնե տնտեսական դրության բարվոքումը։ Բայց, դժբախտաբար, այդ կարևոր առաջարկությունը մնաց, ինչպես ասում են, «Ձայն բարբառո հանապատի»։ Նա արձագանք չգտավ ո՛չ հասարակության և ո՛չ էլ, պետք է խոստովանած, հայ լրագրության կողմից։ Իսկ պ. Աբելյանցը, երևի հուսահատվի լով, դատապարտեց իրան լռության։ Սակայն մի այդպիսի կարևոր հարցով զբաղվելը անհրաժեշտ է, եթե աչքի առաջ առնեք մշակների, մանավանդ գավառական քաղաքներում բանալ մշակների, ներկա սարսափելի վիճակը, Չգիտեմ գուցե