Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավակցել, Ֆոտոգենի այդ հատկությանը, այն է՝ բոցավառության աստիճանը (градусовоспламеняется) մեծ դեր է խաղում այժմ, մինչդեռ նա առաջ գրեթե ոչինչ նշանակություն չուներ գնողների համար։ Ամերիկայում որենքը անգամ արգելում է նավթային գործարարատերերին պատրաստել այն տեսակ ֆառոգեն, որի բոցավառության աստիճանները 40-ից պակաս կհամարվեն։ Սակայն Բաքվի ֆոտոգենը անցյալ տարիները Մոսկվայի տեխնիկական ուսումնարանի լաբորատորիայում ենթարկելով փորձի, գտել են, որ նա շատ վտանգավոր է, քանի որ նրա բոցավառության աստիճանները քսանից չեն բարձրանում, մի քանի հայտնի գործարտններինը մինչև անգամ 10—15֊ից ոչ ավելի, ինչպես պ. Սարգսյանի ֆոտոգենինը՝ 11 պակաս են եփել։ Նոբելը այդ Հանգամանքը նույնպես անուշադիր չէ թողել, նրա ֆոտոգենը այժմ ազատորեն կարող է մրցել այդ կողմից ամերիկացիների ֆոտոգենի հետ։ Ֆոտոգենը վտանգավոր դարձնող, այսինքն՝ նրա բոցավառության աստիճանները պակասեցնողը, այդպես անվանված, գազայինն է, որը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ֆոտոգենի առաջին կաթիլները, այսինքն նրա ամենաթեթև մասը։ Նոբելը ֆոտոգենի այս մասը անխնա կերպով այրում է և չէ խառնում, մինչդեռ ուրիշ գործարանատերը նրան թողնում է ֆոտոգենի մեջ միայն այն պատճառով, որ նա վերջինի տեսակարար ծանրությունը (удельный вес) պակասացնում է, որին մանր գործարանատերերը մեծ նշանակություն են տալիս, քան թե անվտանգության։ Բայց նոբելի ֆոտոգենը այդ երկու գլխավոր հատկությունները միահավասար պահում է, այսինքն բոցավառության անվտանգ աստիճանները տեսակարար ծանրության համեմատաբար պակասության հետ։

Մենք այստեղ մտադիր չենք մանրամասնորեն առաջ բերել Նոբելի արած բոլոր հառաջադիմությունները նավթային արդյունաբերության մեջ, այդ պատճառով էլ վերև բերած տեղեկությունները պետք է չափազանց կրճատած համարել, որովհետև եթե սկսենք մի առ մի թվել այն ամենը, ինչ որ արել և անում է այժմ Նոբելը, այն ժամանակ մենք ստիպված կլինենք շատ թերթեր լցնել։ Բայց և այնպես մենք կաշխատենք մյուս անգամ ազատվել հանգամանորեն