Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրա խոսքին։ Բայց ինչ վերաբերում է վերջինին, սրան հարկավոր չի ունենալ մշակի հետ գրավոր կապակցություն, որովհետև նա ապահովում է իրան ամենայն ամիս մշակի վարձից մի հայտնի մաս պահելով և գիտե, որ երբեք մշակը չի հեռանա իր գործից, քանի որ հակառակ դեպքում նա հավատացնում է, որ կզրկվի իր վարձից։ Այդպիսով, անցնում են ամիսներ, տարիներ, և մշակը մի օր վերջապես ցանկանամ է վերադառնալ հայրենիքը, կարոտելով իր սիրելի ընտանիքի ու զավակների տեսության, կամ թև չէ նա լուր է ստանում, թե ընտանիքի անդամներից մեկը մերձ ի մահ հիվանդ է, պահանջում է իրան։ Մշակը դիմելով իր տիրոջը՝ խնդրում է վերջացնել իր հաշիվը և արձակել, բայց վերջինը այդ հանգամանքում գիտե, թե ինչ պիտի պաաասխանե. նա իր դասը սերտած ունի։

1881 թ.

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ բան, ես քեզ չեմ արձակի, դու պարտավոր էիր ինձ մի ամիս առաջ հայտնել քո դուրս գալը, որ ես մարդ վարձեի քո փոխարենը. դու, գիտես, որ ինձ ի՛նչ վնաս կարող է բերել քո դուրս գալը գործի տաք ժամանակը,— լինում է գործարանատիրոջ առաջին պատասխանը մշակին։ Գործարանատերը գիտե, որ մի հասարակ մշակի գործից հեռանալը իրան ոչինչ նյութական վնաս չի կարող հասցնել, բայց նա այդ ասում է ուրիշ մտքով։ Մշակը հասկանում է այդ միտքը և սկսում է խնդրել, աղաչել, որ, ինչպես և իցե վերջացնելով հաշիվը, արձակի իրան։ Գործարանատիրոջ սիրտը փոքր֊ինչ կակղում է մշակի աղաչանքներից և տալիս է նրա վերջնական հաշիվը, բայց վա՜յ այն տալուն, որ նա է տալիս։— Քեզ պատկանում է,— ասում է նա մշակին,— տարիուկես գործելուդ համար այսքան գումար, սրանից ստացել ես այսքան, տասը շուշա ես փշրել, դրա համար դուրս եմ բերում այսքան, այդինչ ժամանակ չես գործել, դուրս եմ բերում քո վարձից այդքան և, վերջապես, մնում է այս. ա՛ռ ստացի՛ր ու կորի՛ր ջահաննամը։ Հազար գոռա, հազար