Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նի են ամենայն մի խոհեմ ու հասկացող մարդու շուրջ ուշադրության։ Բայց արդյոք նրանք արժանանո՞ւմ են այդ ուշադրության․․ ավա՜ղ, շատ քիչ կամ ամենևին ո՛չ։

Հեշտ է տաք սենյակում նստել, ժողովրդի լուսավորության, տնտեսական բարելավության համար ծրագիրներ հեղինակել, օլիմպիական գագաթից մտքեր քարոզել կամ, ինչպես իմ համաքաղաքացիները ասում ենք վարդապետի խրատներ կարդալ, առանց կարողանալու հասկանալ, թե այդ ծրագիրները, այդ բարձր երևակայական մտքերը, այդ վարդապետական խրատները որքան իրագործելի են կյանքում, մատչելի և օգտավետ են ժողովրդին։ Իմ մեջ անմիջապես մի տեսակ արհամարհանք զարթնեց, երբ այս օրերս կարդացի այս քարոզիչներից մեկի մի արիստոկրատական առաջարկությունը, որը թելադրում է հիմնել Թիֆլիսի մեջ հայ համալսարանականներից մի գրագիտական կլուբ, որը պիտի ծառայե, ինչպես բացատրում է ինքը՝ քարոզիչը, մեր բարձր կրթություն ստացածների համար իբրև մտքեր շփվելու մի կենտրոն։ Արհամարհանք եմ ասում, որովհետև չի կարելի մի այդպիսի անհամ առաջարկության վրա անտարբեր աչքով նայել, մի այնպիսի առաջարկության, որի իրագործելը ուրիշ ոչինչ օգուտ չի կարող ունենալ, եթե ոչ ավելի ու ավելի հեռացնել գռեհիկ ամբոխին մեր զարգացած ու լուսավորված դասակարգից։ Ինչ անհեթեթություն փոխանակ աշխատելու այդ երկու մարմինների միավորության կապը ամրացնելու, մեր պուբլիցիստը դեռ նոր է առաջարկում Թիֆլիսի ինտելիգենցիային հրաժարվել Ժողովրդից և կազմել մի առանձին, բարձր, անմատչելի մարմին— գրագետների կլուբ։ Ցանկալի է իմանալ, թե ի՞նչ պիտի անե այդ «մտքերի կենտրոնը», այդ, այդպես ասած, իրան տեսակ գիտությունների ակադեմիան, ի՞նչ նպատակի պիտի ծառայի նա — ժողովրդի շահերի՞ն, թե՞ հենց լոկ մտքեր շփվելուն։ Վերջինի համար խոսք չունենք, բայց չենք կարծում, որ մի այսպիսի բարձր արիստոկրատական հիմնարկությունը մազի չափ օգուտ կարողանա ունենալ ժողովրդի համար։ Ճշմարիտ է, նրանում կարող են արծարծել նոր մտքեր, երևան գալ բարձր գաղափարներ, բայց այդ բոլորը կլինեն վերացական, անօգուտ, քանի որ չեն ունենա