Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հինգ վերստաչափ հեռու գտնվող պարսկական «Բիբի֊Հեյբաթ» ասված սրբատեղու շրջակայքում, որ ուղիղ ծովափումն է։ «Բիբի֊Հեյբաթի» նավթահանքերը գլխավորապես պատկանում են եղբայրք Սարգսյանների և Թաղիովի ընկ. և Զուբալովին։ Զարմանալին այն է, որ այստեղ նավթը պարունակվում է նույնիսկ ծովահատակի տակ։ Այդ հաստատվում է Թուրք Սելմիխանովների փորձով, որոնք ծովից գողանալով մի կտոր տարածությունը և ծածկելով այդ տարածությունը հողով, գոյացրել են արվեստական կղզիներ և, այդ կղզիների վերա հորեր փորելով, այժմ առատությամբ նավթ են ստանում։ Գերմանացի մասնագետ Տիմեն ներկայումս ունի մի մեծ ծրագիր, ուր նա համոզեցուցիչ կերպով բացատրում է, թե ինչ միջոցներով կարելի է ծովը հարստահարել, փորելով նորա մեջ նավթահորեր։ Սակայն նախարարությունը, որի մոտ գտնվում է այդ ծրագիրը, ավելորդ է համարում առայժմ վերջինի գործադրությունը, այն հիման վրա, որ այժմյան սև նավթի քանակությունը երկպատիկ ավելանա, Բաքվի հանքերը կարող են արտադրել 200 միլ. փութ, մի կողմ թողած մնացյալ նավթահորերը, որոնք դեռ անձեռնմխելի են մնում։ Իսկ այդպիսի հողերի քանակությունը մասնագետ գիտնականների կարծիքով անհուն է։ Ահա, օրինակ, ինչ է ասում Կովկասի նավթային հողերի մասին վերոհիշյալ գերմանացի Տիմեն․ «Եթե բաքվեցիները գործ դնեն այն մրջյունային աշխատությունը, եռանդը և հոգացողությունը, որոնցով ամերիկացիք աշխատում են հարստահարել իրենց նավթահորերը, այն ժամանակ կերևա, որ երկրի մի ահագին տարածություն — սկսած Սև ծովից (Օղուրգետի կողմերը ), Թիֆլիսից (Նավթլուղի կողմերը), Ափշերոնյան թերակղզուց և Ջելեքենից մինչև Կասպից ծովը և Թուրքմենիան (փոքր և մեծ Բալուխանը) — տոգորված լինելով ընդարձակ երակներով, ներկայացնում է մի անհուն նավթային հրապարակ, որի պաշարը կարող է բավականացնել աշխարհին մի քանի դարեր։ Մինչև անգամ Կասպից ծովի արևելյան եզերքը․ Եամուդների դաշտը ներկայացնում է մի հարուստ և ընդարձակ նավթային շտեմարան»։ Նույնը հաստատում են