Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհ դուրս գալով, առ ժամանակ չեն կարողանում խավարը լույսից ջոկել: Չկար նոցա շրջանում մի հեռատեսը, որ կարողանար ենթադրել, թե այդ հարստությունը մի ժամանակ կարող է օտարների ձեռքը անցնել, եթե տեղացիները զգուշությամբ չվարվեն նորա հետ։ Երկրագործությունից, գործակատարությունից, մրգավաճառությունից, սայլապանությունից հանկարծ դեպի արդյունաբերություն—դա մի այնպիսի սարսափելի ոստումն է, որը շատ դժվար է առանց ոտ ու գլուխ փշրելու։ Յուր ժամանակին, մեր խոստման համեմատ, մենք ցույց կտանք, թե որպիսի բարոյական ազդեցություն ունեցավ տեղացիների ներքին կյանքի վրա այդ ոստումն, իսկ առայժմ շարունակենք խոսել տնտեսականի մասին։ Այդպես տեղացիները տասը — տասներեք տարվա ընթացքում հարստացան և հարստացան շատ զարմանալի արագությամբ։ Նա, որ հետևակ շրջելու համար հասարակ կոշիկներ անգամ չուներ, հանկարծ դառավ մի քանի տեսակ տնային կառքերի տեր։ Ով որ մի կտոր նավթահող ուներ և օրական մի քանի հարյուր փութ սև նավթ էր արտադրում, նա համարվում էր արդյունաբեր և մեծ իրավամբ, ըստ որում վաճառելով նավթի փութը 20 — 25 կ., նա օրական մի խոշոր գումար եկամուտ էր ստանում։ Իսկ ով որ բաց օդի տակ մի փոքրիկ կաթսա ուներ և օրական արդյունագործում էր հիսուն կամ հարյուր փութ ֆոտոգեն, նա համարվում էր գործարանատեր նույնպես մեծ իրավամբ, որովհետև ֆոտոգենի փութը վաճառելով Բաքվի մեջ, առանց ամանի 80 կոպեկով կամ մի ռուբլիով, օրինակ, մի քանի տասնյակ ռուբլի եկամուտ ուներ։ Մի խոսքով ամենքը բախտավոր էին համարում իրանց և ոչ ոք չէր մտածում ապագայի մասին, ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում հասկանալ, թե որովհետև այդպիսի մի շահավետ արդյունաբերության անհնարին է, որ աննկատելի մնա արտաքին դրամատերերից, վասն որո վաղօրոք հարկավոր է ապագան ապահովել։ Իսկ ապագան այն ժամանակ միայն կարող՝ է ապահոված համարել, երբ արդյունաբերությունը, դուրս բերելով նահատկան դրությունից, կդնվի գիտնական անհրաժեշտ հիմունքների վրա։ Այդպես նավթային գործը տեղացիների ձեռքում մնաց մոտ, ինչպես ասացինք, տասը — տասներեք