Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ կյանքը՝ չափազանց տխուր և վրդովեցուցիչ է թե՛ յուր ներքին և թե՛ արտաքին բովանդակությամբ։ Եթե մեր ապագա սերունդի թե ֆիզիկական և թե՛ բարոյական կազմ ակերպու- թյունը արժանի է լուրջ ուշադրության, նույն ուշադրության արժանի պիտի համարվի և Բաքվի հարյուրավոր ընտանիքների կյանքը, այն ընտանիքների, որոնք իրանց ղեկավարների կյանքի անբարոյական ուղղության շնորհիվ պատրաստում են հասարակության համար թույլ և ի ծննդենե ֆիզիկապես քայքայված մի դասակարգ։

ՄԻ ՀՐԱՎԵՐ

Ստորև տպում ենք Խրիմյան Հայրիկի նամակը Զեյթունի հրկիզյալների մասին։

Ուղիղ երկու ամիս սորանից առաջ Ռուբինյան իշխանության մնացորդ Զեյթունը կրել է մի մեծ հարված։ Անողոք կրակը մի գիշերվա ընթացքում այրելէ ավերակների կույտ և մոխրատեղի է դարձրել հազարից ավելի տներ, երեք հարյուր կրպակներ, ամբողջ մի շուկա, յոթն եկեղեցիներ, հինգ ուսումնարաններ։ Այս սարսափելի հրդեհից այսօր մոտ վեց հազար հայեր մնացել են անպատսպար, մերկ, անոթի և արտասվալի աչքերով ողորմություն են աղերսում։

Դրանք զեյթունցիներն են, Տավրոսի լեռների այն մեր արիասիրտ ազգակիցները, որոնց անունով պարծենում է յուրաքանչյուր հայ, որովհետև նոքա ներկայացնում են այսօրվա մեր ցիրուցան ազգի պատմական արիության, անվեհերության կենդանի մնացորդը։ Հրդեհը լափել է նոցա տունը, տեղը, ուտելիքը, հագուստը և այժմ մի կողմից, մոտալուտ ձմեռը, մյուս կողմից՝ սովի և ընդհանուր հիվանդության մեջ։

Առաջին օգնությունը դժբախտ հրկիզյալները սկսել են ստանալ Սուլթանի հրամանով՝ Օսմանյան կառավարությունից։ Բայց այս մի անմիջական նպաստ է և այնքան աննշան, որով զեյթունցիները հազիվհազ միառժամանակ կարողանան սովամահ չլիներ: