Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու թել էր միացվում, մյուս կողմից՝ կարելի է նույն մեքենայով զանազան չափի թելեր ոլորել։ Պ. Գանջումցյանը ինքը մասնագետ է, ունի նուխիում ահագին գործարան, ուր բանում են մոտ երեք հարյուր բանվորներ։ Այդ գործարանում թել են պատրաստում Նուխիի, Զաքաթալի և մասամբ Գյոգլայի բաբամից։ Տարեկան արդյունագործվում է 360 փութ մետաքս, որ մեծ մասամբ ուղարկվում է Մոսկվա։ Մետաքսի մի փութը առաջ վաճառվում էր 400—420 ռուբլով, այժմ վաճառվում է 340 ռուբլով։ Ինքը Գանջումցյանը պատրաստում է Պաստորի սիստեմով շերամի սերմեր։ Որ տարածվում են Կովկասում։

Պավիլիոնում քարշ արած է պ. Գանչումցյանի քրոջ ձեռով գործված մի շատ գեղեցիկ կորգիկը զուտ մետաքսից։ Այս գորգիկի տակ, աջ ու ձախ, պավիլիոնի դռները զարդարված են նուխիի պ. Ղուկասյանի գործարանի մետաքսյա հյուսվածքներով՝ մահուդի վրա։ Պ. Ղուկասյանի գործարանը հայտնի է Կովկասում, նորա արդյունագործած կտորները տարածվում են մեծ մասամբ Կովկասում և Ռուսաստանում։ Գործարանում բանում են մոտ 200 արհեստավորներ, մեծ մասամբ տեղական թուրքեր։ Պ. Ղուկասյանը բերել է տվել այդ արհեստավորներից մեկին, որ այստեղ ևեթ ցուցահանդեսում ամբողջ օրը նստած գործում է. հետաքրքրական է այդ թուրքերի ձեռագործ նկարները տեսնել։ Ոչինչ եվրոպականություն, ոչինչ կատարելագործություն չի նշմարվում այդ նկարների մեջ, գույների տեսակները չափազանց քիչ են, դասավորությունը պարսկական եղանակով, այսինքն՝ անճաշակ Սպիտակ, կարմիր, կանաչ և գլխավորապես դեղին, ահա ինչ է աչքի ընկնում ամենուրեք։ Այս պատճառով եվրոպական ճաշակի տեր մարդը խորթ է նայում այս տեղական ձեռանկարների վրա։ Եթե Ղուկասյանը աշխատեր թելերի գույները շատացնելը նկարների մեջ ներմուծել ավելի համեստ մուգ գույներ, այն ժամանակ նկարները անհամեմատ գրավիչ կլինեին։ Այս առաջադիմությունը առայժմ չէ նշմարվում, և ինչ որ ես տեսել եմ մանկությանս հասակում, նույնը տեսնում եմ և քսան տարի հետո։ Սակայկ որևէ վերանորոգություն կամ փոփոխություն մտցնել պարսկական կոպիտ