Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արհեստական առուներով ջրվում, ո՞ր կողմերումն է զարգացած այգեգործությունը և այլն։

Գնալով դեպի աջ, այցելուն տեսնում է մեղրի զանազան տեսակներ այլևայլ ձևերի փեթակներում, շիշերում, հալած, հում, անպատրաստ մեղրեր, որոնց շարքում առաջին տեղն են բռնում Ղարսի հայերի և մալականների մեղրը, Կուբանինը և այնուհետև Քութաիսինը։ Մի առանձին տեղ, բազմաթիվ շիշերի մեջ, ներկայացրած է մեղուների մի հարուստ կոլեկցիա։

Բաժանմունքի մեջ տեղում դրված է մի մեծ պահարան, որ լիքն է Շամախիի, Նուխիի, Սամարղանղի և Քութաիսի մետաքսյա գործվածքներով։ Աչքի են ընկնում իրանց նրբությամբ Շամախիի գույնզգույն և բարակ թաֆտաները, թոռերը, շալերը։ Պակաս նուրբ չեն և Սամարղանդի գործվածքները, որ այժմ աժանության կողմից հաջող մրցում են մյուսների հետ և ավելի շատ տարածվում։

Այս պահարանի դրսում շուրջ դարսված են մի քանի հայ տիկինների և օրիորդների մետաքսյա ձեռագործները, որոնց թվում աչքի են ընկնում Նազարյանի ոսկեթել գործած բարձերը, Հարությունյանի մութաքաները, իշխանուհի Արղությանի գործվածքները, նույնպես և պ․ Վահրամյանի էկբանը։ Մի կողմում մի առանձին սեղանի վրա շինված է մոտ երկու սաժեն բարձրությամբ շերամի կոկոններից էյֆելյան աշտարակ, որ պատկանում է շերամավաճառ Ալուիզիի ֆիրմին։

Ալուիզիի ֆիրմը այժմ Կովկասում սկսել է վաճառել բարամի սերմ՝ Պաստորի սիստեմով պատրաստած, այսինքն՝ ապահով հիվանդություններից։

Բայց ամենից ավելի այստեղ աչքի է ընկնում Նուխիի հայտնի գործարանատեր պ. Գանջումյանցի ներկայացրած մետաքսյա թելերի պահարանը։ Երիտասարդ պ. Գ. Գանջումցյանն այստեղ ևեթ սարքած ունի մեքենա և ամեն օր փորձով ցույց է տալիս բարամից թել պատրաստելու եղանակը իտալական սիստեմով։ Այս սիստեմը մեր նահապետականից տարբերվում է նորանով, որ մոտ յոթ թել միանգամից կարելի է հյուսել- միացնել, այն ինչ հին ձևով միմիայն