Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատելի է հանքային արդյունաբերության մեջ, որովհետև նոցա հեռատեսությունը այստեղ է գտնում հարստության ամենաառատ և ամենահաստատ աղբյուրը։ Եվ Կովկասյան ցուցահանդեսը այս կողմից մեզ համար մի վերին աստիճանի դառն խրատ է: Նայեցեք աջ ու ձախ այդ հանքերի նմուշներին, և դուք կտեսնեք, որ բոլորը պատկանում են կամ գերմանացիների, կամ ֆրանսիացիների, կամ հույների։ Սոցա ձեռքումն են մեր երկրի ամենահարուստ նահանգների—Թիֆլիսի ու Գանձակի պղնձի, արծաթի, կապարի հանքերը։ Միակ մխիթարական բացառությունը այս կողմից կազմում է «Товарищество Коварского завода» անունով ընկերությունը, որ բաղկացած է հայերից—պ.պ. Կար. Մութաֆյանից, Ալ. Մելիք-Ազարյանից, Բաղ. Տեր-Միքայելյանից և երկու եղբայր Խոջամիրյաններից։ Այս ընկերությունը Գանձակի նահանգի Զաեգեզուր գավառի Գերուսի գյուղից 40 վերստ հեռու ունի պղինձ հալելու մի գործարան։ Ներկայումս այդ գործարանը տարեկան արդյունագործում է մոտ 10 հազար փութ պղինձ, որ, ինչպես պատմում են, հռչակված է յուր մաքրությամբ և փափկությամբ։ Ցուցահանդեսում դրված են ընկերության հանքի նմուշները և գործարանում շինված զանազան ամանների տեսակները։ Վերջինները ամբողջ բաժանմունքում միակն են իրանց տեսակում, մնացյալը հողախառն հանքերի բնական կտորներն են։

Գանձակի, Թիֆլիսի և Քութաիսի նահանգների պղնձի, կապարի, ծծումբի, արծաթի և մինչև անգամ ոսկու հանքերի նմուշները բռնում են ամենագլխավոր տեղը։ Այնուհետև աչքի են ընկնում Երևանի նահանգի, Ախալքալաքի, Ղազախի, Դերբենդի և Ալգեթի զանազան տեսակ հասարակ, գույնզգույն քարերի, քարավազների և մարմարիոնների տեսակները: Ուշադրություն են դարձնում Երևանի, ասպիդիան կոչված մոխրագույն, մեխակագույն և սևագույն փայլուն, ամուր քարերի կտորները։ Ասպիդիան քարը դեռ միճչև այժմ ոչ մի բանի համար չէ գործածվում... Բաժանմունքի մյուս կողմում, առանձին սեղանների վրա, գրված են Շաբուրյանի ածխահանքի մի ահագին կտոր ածխաքարը, հետո Կողբի աղի նմուշները և Կաղզվանի բյուրեղանման