Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքով ապացուցեց, որ որքան նա ժլատ է, այնքան էլ երբեմն առատաձեռն է դեպի իր մտավոր աշխատավորները։ Թող միայն այդ աշխատավորները գործեն ազնվաբար, անշահախնդիր հոգով և անշեղ համոզմունքներով, ինչպես դու գործեցիր...

Դա մի այնպիսի փաստ է, որ ընդունակ է ոգևորել, նույնիսկ, ամենաերկչոտներին։

Եվ այսօր նույն փաստը արտադրող ժողովուրդը գալիս է վշտացած սրտով, սակայն ապագայի մասին լի հույսերով տալ քեզ իր վերջին և ամենաբարձր հարգանքը։

Ահա ինչու այն հազարավոր երիտասարդները, որ այսօր քո նվիրական դիակը իրանց ուսերի վրա տանում են քո հավիտենական ապաստարանը, պետք է իրանց հոգու խորքում ավելի ամրացնեն հավատը դեպի բարձր մարդասիրական գաղափարների հաղթությունը։ Գիտակցաբար նրանք քեզ շրջապատեցին երկար տարիներ, որովհետև նրանց դեպի քեզ մղող զգացումները գիտակցական էին։ Եվ հենց այդ գիտակցականությունը կլփեի այսուհետև էլ նրա բարոյական գլխավոր հենարանը և քեզ արժանավոր կերպով գնահատելու աղբյուրը․..

Թող միայն քո հոգին միշտ հսկե նրանց գործերի վրա...

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Նա մարդ էր։
Շեքսպիր

Այժմ, երբ հանուգցյալ Գրիգոր Արծրունու մարմինը դեռևս չի հանձնված հոգին, երբ դեռևս թարմ է այն տպավորությունը, որ նրա կորուստը թողեց հասարակության վրա, Ժամանակը չէ քննադատական, մանրամասն վերլուծության ենթարկել նրա գործունեությունը։ Դա ապագայի գործն է, և միայն մենք չէ, որ կզբաղվենք դրանով։ Մեզ համար առայժմ կարևոր են նրա կյանքի և գործունեության այն խոշոր փաստերը, որոնք, մեր կարծիքով, չափազանց ուսանելի են յուրաքանչյուրի համար, ով ուզում է իրեն նվիրել հարազատ