Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրում էր գերմաներեն լեզվին։ Ապագայում Շլեյխերը ընկնում է չքավորության մեջ, և Հարությունը նրան օգնում է մինչև մահ։

1843 թվին Հարությունը բժշկի վկայականով տեղափոխվում է Թիֆլիս և անմիջապես նշանակվում է քաղաքային հիվանդանոցի բժիշկ (младший ординатор) և նույն թվականին ամուսնանում է Եղիսաբեթ Ղուբալյանի հետ։ 1857 թվին Հարություն Հովհաննիսյանը Պետերբուրգի բժշկական Ակադեմիայում տալիս է հաջողությամբ բժշկապետի քննություն և վերադառնում է Թիֆլիս։ Այս անգամ նա իր գործունեությունը նվիրում է պետական պաշտոններին։ Նա նշանակվում է Կովկասի բժշկական վարչության գլխավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ, Կովկասի փոխարքա Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչն ընդունում է նրան իր մոտ անձնական բժշկի պաշտոնով։ Մոտ տասնմեկ տարի ծառայելով այդ պաշտոններում, նա ծառայությունը թողնում է և սկսում է պարապել մասնավոր բժշկությամբ։ 1886 թվին Հարություն Հովհաննիսյանը վախճանվում է և թաղվում Վերայի գերեզմանատանը։

Հանգուցյալ բժշկապետը, չնայելով իր պատասխանատու պաշտոններին, իրան հեռու չէր պահում հասարակական գործունեությունից։ Նա երկար ժամանակ եղել է Ներսիսյան դպրանոցի հոգաբարձու, բժիշկ, երեցփոխան Մողնու եկեղեցու։ նրա դռները բաց էին հասարակական գործիչների համար, որոնց օգնում էր իր խորհուրգներով և կապերով։ նրա ամուսնու Եղիսաբեթի, աջակցությամբ և նախագահությամբ հիմնվում է Գայանյան ուսումնարանը։ Այդ կինը, որ հայտնի էր Թիֆլիսին իր բնական ընդունակություններով և աշխույժ բնավորոփյամբ, մեծ ազդեցություն է ունեցել Արդարի վրա, որ հաճախ խոստովանում էր, թե իր ազգային ուղղությունը պարտական է մոր ազդեցությանը։

Բժշկապետ Հարություն Հովհաննիսյանը ազատ տիրում էր գրեթե բոլոր եվրոպական լեզուներին։ Հին լեզուները — հունարեն և լատիներեն—նա գիտեր հիմնավորապես և ունի գրած մի ամբողջ դասախոսություն լատին լեզվով։ Իր ուղությամբ և ձգտումներով հանգուցյալը եվրոպացի էր։ Ժիր