և վառվռուն մարդ էր, որ իր խրոխտությամբ և համարձակությամբ դիտեր երկյուղ ներշնչել թշնամիներին և հարգանք՝ բարեկամներին։
Հայտնի բան է, որ մե այդպիսի անձնավորություն չէր կարող իր միակ արու զավակին չտալ ընտիո կրթություն, մանավանդ որ նյութական միջոցների պակասության մասին խոսք անգամ չէր կարող լինել։
Հանձնելով Աբգարին կարճ ժամանակով Գաբրիել Խատիսյանի պանսիոնը, շուտով նրան տեղափոխում են Պետերբուրգ։ Այստեղ տասնմեկ տարեկան հասակում, այն է՝ 1860 թվականին։ Արդարը իր մերձավոր ազգական Մկրտիչ Սանասարյանի խնամքով մտնում է պ. Նարապետ Եղյանի պանսիոնը։ Մանուկը շուտով արտահայտում է իր բնական ընդունակությունները, իր աշխույժ բնավորությունը, վառվըռուն հոգին և գրավում է թե՛ իր ընկերների, թե՛ դասատուների և թե՛ մանավանդ պ. Եղյանի համակրությունը և դառնում է առաջին աշակերտը պանսիոնում։ Չորս տարուց հետո պանսիոնը փակվում է։ Աբգարը տեղափոխվում է մայրաքաղաքի 6֊րդ գիմնազիան։ Այստեղ նա մնում է ընդամենը երկու տարի։ Նշանավոր բժիշկ Բոտկինը խորհուրդ է տալիս նրան հեռանալ հյուսիսից, որովհետև նրա մեջ թոքախտի նշաններ է գտնում։ 1866 թվի ամառը Արդարը վերադառնում է Թիֆլիս՝ նիհարած ու դեղնած։ Բայց և այնպես նա կամենում է շարունակել ուսումը և մտնում է առաջին գիմնազիայի յոթերորդ դասարանը։ Մի տարուց հետո ավարտելով ուսումը, նա ուղևորվում է Պետերբուրդ, հակառակ բժիշկների խորհրդին, և մտնում համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Սակայն այստեղ նա ուսանում է ընդամենը մի տարի։ Նրա հոգին ձգտում է դեպի ավելի լուսավոր երկրներ։ Նա գնում է Գերմանիա և սկսում է Լայպցիգում լսել նշանավոր պրոֆեսորների դասախոսությունները փիլիսոփայական գիտությունների մասին՝ մինչև 1872 թվականը։ Այնուհետև նա վերադառնում է Թիֆլիս։ Բայց նախքան որևէ պաշտոնի ձեռնարկելը գնում է Պետերբուրգ և ուսումնասիրում գործնական ֆինանսագիտություն, նույնիսկ հաշվապահություն։