սրա փոխարեն տալիս է հայ գրականությանը մի շարք խոշոր գրականական թե ինքնուրույն և թե թարգմանական գործեր։ Այստեղ են տպագրվում Պռոշյանցի, Ծերենցի և Պարոնյանի երկերը և Շեքսպիրի ու Շիլլերի մի քանի գործերը Գ. Բարխոլդարյանի թարգմանությամբ, Ստ. Բալասանյանի (Գրիչ) քննադատական լուրջ հոդվածները։
«Փորձ»֊ի հրատարակությունից մի տարի առաջ Աբգարը ամուսնացած է լինում օր. Դարիա Քեթխուդյանի հետ, որ հարուստ օժիտի հետ բերում է և իր ընտիր ընտանեկան կրթությունը և հայ կնոջ լավագույն հատկությունները։ Երիտասարդ զույգը բաց է անում իր հյուրասեր և հարուստ տան դռները հայ գրականական աշխատավորների համար առանց հայացքների և ուղղությունների խտրության։ Դա առաջին և վերջին գրականական սալոնն է լինում հայերի մեջ, ուր մտքերը շփվում են և ուր խոսակցության և հետաքրքրության առանցքը ւինում է հայ գրականության բարգավաճումը։ Ոմանք իրանց միտքը կրթում և զգացումները նրբացնում են այդ միակ հայկական սալոնում։ Հարկավ, շրջանի կենտրոնը և ոգին լինում է ինքը՝ Արդար Հովհաննիսյանը, որ իր քաղաքագետ վարվողության շնորհիվ կարողանում է տարբեր ուղղությունների տեր մարդկանց մեջ հաշտություն պահպանել և ստիպել նրանց ծառայելու մի ընդհանուր բարոյական շահի— հայ գրականության զարգացման գաղափարին։
«Փորձ»֊ը հայերի մեջ առաջին պարբերական հանդեսն էր, որ զգաց հայ գրողի աշխատանքը վարձատրելու պարտականությունը և իրագործեց։ «Փորձ»-ին աշխատակցողները վարձատրվում էին, և այս է պատճառներից մեկը, որ նրա մեջ ամեն անցորդ խակ մտքի արտադրություններին տեղ չէր տրվում։
Դժբախտաբար, կարճ ժամանակում ամբողջ հայությանը սիրելի դարձած հարուստ ամսագիրը հրատարակվեց ընդամենը 5 տարի։ 1881 թվականին «Փորձ»֊ը դադարեց։ Պատճառը ոչ այնքան բաժանորդների սակավությունն էր — «Փոոձ»-ը դադարեցնելիս ուներ մոտ 700 բաժանորդ—որքան ծախսերի շատությունը։ Սկսելով լայն ծավալով, Արդար