Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հովհաննիսյանը իր բնավորության շնորհիվ չի կարողանում ծախսերը կրճատել․ մինչդեռ կրած դեֆիցիտը արդեն զգալի է դառնում նրա դրամական վիճակի համար։

«Փորձ»֊ը դադարում է, բայց խմբագրի հոգին անհանգիստ է։ Նա չի կարող ապրել առանց գրականական գործունեության։ Քաղաքային խորհրդարանի եռանդուն իրավասուն, ընդունակ ֆինանսական գործիչը, գրեթե բոլոր հայ ընկերությունների անդամն Ու նախագահը, Նե ըսի и յան դպրանոցի հոգաբարձուն, քաղաքային մի քանի հանձնաժողովների անդամն ու նախագահը, չնայելով իր բարդ գործունեության, ձգտում է դեպի գրականություն։ Եվ ահա «Փորձ»֊ի դադարումից մի տարի անցած իրավունք է ստանում հրատարակելու «Արձագանք» շաբաթաթերթը։ Նորից հայ գրականության ընտիր ուժերը շրջապատում են Աբգար Հովհաննիսյանին, նորից նրա հյուրընկալ դռները բացվում են նրա առաջ։

«Փորձ»֊ում Աբգար Հովհաննիսյանը կատարում էր գրեթե բացառապես խմբագրի դեր։ Քննում էր, քննադատում էր և ուղղում ամսագրի մեջ տպվող երկերը։ Իբրև գրականական ընտիր ճաշակի տեր, նա ցուցմունքներ էր անում հեղինակներին և շեշտում նրանց երկերի գեղարվեստական թերությունները։ Նա էսթետիկ էր և գիտեր ըմբռնել իրան ներկայացված վեպերի, բանաստեղծությունների մեջ գեղեցիկը և խորշել գռեհիկից և կոպիտից։ Այս դեպքում նա իր ժամանակակից հայ խմբագիրների մեջ մրցակից չուներ։

Իբրև Հրապարակախոս՝ Աբգար Հովհաննիսյանը ասպարեզ է գալիս իսկապես «Արձագանք»-ի սկզբնավորությունից սկսած։

«Արձագանք»-ի այն ժամանակվա աշխատակիցները, որ «Փորձ»-ի աշխատակիցներն էին, շաբաթաթերթում գրելու նախապատրաստություն չունեին։ Սովորած լինելով երկար մտածողության, նրանց Համար դժվար էր շուտափույթ արծարծել օրվա անցողիկ խնդիրները և հասարակական հրատապ դեպքերը քննադատել։ Միայն Ալեքսանդր Երիցյանն էր, որ արագ գրելու և մի շաբաթաթերթի համար կարևոր աջակիցը լինելու ձիրքն ուներ։ ՈՒստի միաաժամանակ շաբաթաթերթի խմբագրության կազմի փոխվելը,