Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիշտը։ Դժբախտության ամենասոսկալի վայրկյաններին անգամ նա կորցնում յուր Հաստատակամությունը և խելքի արթնությունը։ Իբրև քաղաքակիրթ մարդ յուր վշտով ուրիշներին չձանձրացնելու համար նա միշտ ժպտում Էր, յուր ցավերն ու հոգսերը թաքցնելով սրտի խորքում։

Աբգար Հովհաննիսյանը իբրև էսթետիկ և գեղարվեստասեր, հարկավ, չէր կարող հեռու մնալ և հայ թատրոնից։ Նա սիրում էր հայ թատրոնը, բայց սիրում էր այն չափով, որ֊ չափ այդ թատրոնը կարողանում էր գեղարվեստի հետ հաշտ ապրել։ Հայ թատրոնի ամենափայլուն ժամանակամիջոցին, այն է՝ յոթանասունական թվականների վերջերին և ութանասունականների սկզբին, Աբգար Հովհաննիսյանը իշխ․ Բեհբուգյանի և իշխ. Ամատունու հետ ամենաեռանդուն մասնակցություն ուներ թատրոնական գործերում։ Պետրոս Ադամյանը մասամբ նրան էր պարտական յուր մտավոր զարգացումը։ Անվանի դերասանը Աբգարի խորհրդով և աջակցությամբ սկսեց ուսումնասիրել եվրոպական կլասիկ գրվածները, որոնց թվում և Շեքսպիրի երկերը։ Թիֆլիս գալիս Ադամյանը գաղափար անգամ չուներ Շեքսպիրի մասին։ Պատմում են, որ նա առաջին անգամ կարդալով Համլետը, չի ըմբռնում նրա իմաստը և հերոսին անվանում է ապուշ, այդ այն հերոսին, որի վրա ապագայում այնպես սիրահարվեց փայլուն դերասանը։ Նույնպիսի բարերար ազդեցություն ունեցել է Արդար Հովհաննիսյանը Ադամյանի ժամանակակից և մյուս բեմական աշխատավորների վրա։ Պակաս չի օգնեյ նա և հայ թարգմանական ռեպերտուարին։ Նա ունի ֆրանսերենից թարգմանած մի շարք պիեսներ, որոնցից մի քանիսն այժմ էլ ներկայացվում են։ Բացի բարոյականից, Աբգար Հովհաննիսյանը նյութապես էլ աջակցել է բեմին, շատ անգամ չունևոր դերասաններին օգնելով փողով։

Իր բազմակողմանի ձիրքերի շնորհիվ էր, որ Աբգար Հովհաննիսյանը, բացի հայերից, վայելում էր և օտարազգիների հարգանքը։ Գերմանական կրթության շնորհիվ, նա գերմանացի էր գերմանացու հետ, ֆրանսիական բնավորության շնորհիվ, նա ֆրանսիացի էր ֆրանսիացու հետ և յուրաքանչյուրը նրան վերաբերվում էր ինչպես յուր հայրենակցին։