Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տխուր պարտականությունը հարկադրում է մեզ ամսագիր դարձած «Լումա»-ի այս նոր բաժանմունքի առաջին տեսությունը գրեթե բացառապես նվիրել Բաքվի սոսկալի դեպքերի նկարագրությանը։ Այս պատճառով տեղի սղությունը մեղ թույլ չի տալիս այսօր խոսել Ռոլսիայի և Կովկասի ներրին կյանքի շատ կարևոր խնդիրների մասին։

Երկուշաբթի, փետրվարի 7֊ին, Թիֆլիսում տարածվեց մի սոսկալի լուր, թե ահա երկրորդ օրն է Բաքվում սկսվել է կոտորած հայերի մեջ։ Լուրը չարագուշակ քամու պես անցավ ամբ՜ողջ քաղաքով։ Ոչ ոք առաջին պահ չէր ուզում հավատալ։ Իրիկնադեմին աղետաբեր լուրը հաստատվեց, և սարսափը տիրեց ամենքին, ՍտաՑվեցին մի քանի մասնավոր հեռադիր¬ ներ, անցան ձեռքից ձեռք, կարդացվեցին փողոցներում, հրապարակներում, կԼուբներում։ Հետևյալ որը Թիֆլիսի լրագրներում երևացին առաջին տեղեկությունները։

Ասում են կոտորածը միանգամայն անսպասելի էր։ Ասում են հայերի և թուրքերի հարաբերություններն այնքան սերտ բարեկամական էին, որ ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, թե այդ Հարաբերությունների մեջ մտել է մի սև ձեռք։ Այս այնքան էլ հիշտ չէ, և նրանք, որոնք կրկնում են այս և այժմ էլ պնդում, կամ անտեղյակ են Բաքվի կյանքին, կամ զուրկ աղետալի դեպքերը իրանց սկզբնական նշաններից գուշակելու ընդունակությունից։

Նկարագրենք իրողությունը։ Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին դիտող մարդու համար զգալի էր, որ երկու հարևան ազգությունների իրավ որ սիրտ բարեկամական հարա¬ բերությունները վտանգի են ենթարկվում։ Ո՞ւմ շնորհիվ, ինչո՞ւ— ոչ ոք չէր կարող ճիշտ բացատրել։ Բայց պարզ և անհերքելի էր մի ինչ-որ դիվային գաղտնի ուժի ներկայությունը։

Մի թուրք խոսքով վիրավորում է մի Հայ պատանու։ Ներկա է լինում մի քաջ Հայ երիտասարդ և պաշտպանում է վիրավորվածին։