Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոնարհվի ամեն ոք և սքանչանա հալ կնոջ անհասանելի առաքինության վրա։

Այդ պատկերի տալի «Каспын» լրագրում թուրք հրապարակախոս պ․ Աղաևը։ Քաղում ենք նրա հոդվածից հետևյալ կտորը.

«... Բայց ամենից բարձր, ամենից վեհ է մի հայ կնոջ օրինակը։ Այդ կինը ցույց տվեց հոգու այնպիսի վեհություն, սրաի այնպիսի ազնվություն, այնքան պայծառ միտք և քաղաքացիական առաքինություն, որ արժանի է պատմության ամենամեծ կանանց շարքը դասվելու և փառաբանվելու հավիտյան։ Երեկ, երբ ինձ պատմեցին այն, ինչ որ նա արել է, աչքերս ակամա արտասվեցին, և եթե նա նույն րոպեին ներկա լիներ, ես սքանչացած կընկնեի նրա առջև ծնկաչոք, կաղոթեի նրան, ինչպես ժամանակակից Մադոննայի, և կհամբուրեի նրա ոտների փոշին։

Ահա թե ինչ է արել նա։

Այդ աղքատ, բայց հոգով և սրտով մեծ կինը սարսափելի տրագեդիայի ժամանակ կորցրել է յուր զավակներին։ Գերեզմանատանը, թաղման հանդիսի ժամանակ, նա, ձեռը դնելով անմեղ զոհերի դագաղի վրա, դարձել Է դեպի հայերը այս խոսքերով․

«Հայեր, երդվեցնում են ձեզ այս երեխաների անմեղ հոսված արյունով, երդվեցնում եմ նրանց թշվառ մոր ջախջախված սրտով, ներեցեք մուսուլմաններին այն, ինչ որ նրանք արել են, մի զգաք նրանց դեմ թշնամություն, այլ սիրեցեք նրանը եղբայրական սիրով այնպես, ինչպես սիրել եք միմյանց առաջն»։

Կարո՞ղ է լինել ավելի գեղեցիկ, վսեմ և բարձր բան։ Այդ կլասիկական մի կերպարանք է, որ արտասանել է կլասիկական խոսքեր։ Այդ խոսքերը պիտի ոսկե տառերով փորագրվին և զարդարեն մեր փողոցներն ու հրապարակները։ Այո, դու մեծ ես, ազնիվ հայուհի։ Դու զարդարում ես այն ցեղը, որին պատկանում ես։ Դու ազնվացնում ես և բարձրացնում մինչև անհասանելի բարձրություն այն ազգը, որի զավակն ես։ Դու քո ազնիվ սրտի մի բնական և պարզ ցնցումով հասկացել ես, թե հայրենիքի շահը, սերը, խաղաղություն