Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկա է լինում ահագին բազմություն։ Պատմվում են միմյանցիդ սոսկալի տեսարաններ։ Մի ծերունի հայր խելագարի պես գոռում է. «Պարոններ, իմ մի որդին այս պահին Հեռավոր Արևեքում արյուն է թափում յուր հայրենիքի համար ինչպես զինվոր, իսկ մյուսին այսօր ծեծել են ոստիկանները այնպես սաստիկ, որ անշուշտ նա պիտի հաշմ դառնա: Պարոններ, օգնեցեք»։

Ահա բավական ժամանակ է, որ Կովկասի մի ամբողջ վայրից գալիս են տխուր լուրեր, թե երկրի ազգաբնակությունը հուզված է։ Մեր խոսքը Գուրիայի մասին է, որի ազգաբնակության թիվը հասնում է 100 հազարի։ Լրագրները, հարկադրված, շատ քիչ մանրամասնություններ են հաղորդում այդ երկրի հուզման մասին, իսկ մասնավոր լուրերը հակասում են միմյանց։ Միայն պաշտոնական «Кавказ»-ը տվեց մի քանի տեղեկություններ, որոնցից մենք իմացանք, թե գուրիացիների շարժումը վերջերս սկսել է քաղաքական բնավորություն ստանալ։

Շարժման առաջն առնելու համար երկրիս կառավարչապետի պաշտոնակատար գեներալ Մայաման փետրվարի սկզբին ուղարկեց Գուրիա գեներալ Ալիխանովին՝ զորքով, հանձնելով նրան երկրի և քաղաքացիական իշխանությունը ժամանակավոր։ Այս միջոցը հասարակության կողմից համարվեց խիստ և ոչ ցանկալի։ Նորին գերազանցություն գեն. Մայամային Ներկայացավ մի առանձին պատգամավորություն՝ Թիֆլիսի նահանգի ազնվականության, պարագլուխ իշխան Մելիքսվի առաջնորդությամբ և խնդրեց, որ նախքան խիստ միջոցների դիմելը, գուրիացիների գրությունը քննվի։ Այս նպատակով առաջարկվեց Գուրիա ուղարկել կառավարչապետի գիվանտան խորհրդի անգամ Սուլթան—Կբիմ— Գիրեյն իբրև մեր երկրի վիճակին ծանոթ անձի, որ տեղն ու տեղը ծանոթանա գուրիացիների պահանջներին։

Գեն. Մալաման սիրով ընդունեց այս խելացի առաջարկությունը։ Այժմ Սուլթան—Կրիմ—Գիրեյն, ինչպես հաղորդում են տեղական լրագրները, մեծ աջողությամբ կատարում