է իր լնէա գրված միսսիան։ Մինչև այժմ արդեն պարզվել է, որ գուրիացիների ընդհանուր շարժումը և նրանից առաջացած մասնավոր սպանությունները, որ այնքան հաճախ են կրկնվում, չեն կրում բուն քաղաքական բնավորություն, այլ ուղղակի տնտեսական անել վիճակի հետևանք են։ Թշվառ գուրիացիները ներկայումս գտնվում են տնտեսական ամենաթշվառ դրության մեջ։ բավական է ասել, որ յուրաքանչյուր հոգի գուրիացի հազիվ ունի միջին թվով մի դեսյատին վարելահող, այն էլ ոչ այնքան պարարտ։ Երկրի կալվածատերերը վարվում են նրանց հետ անբարեխիղճ, հարստահարում են, զրկում, գրեթե կողոպտում։ Տեղական ստորին պաշտոնյաները ծծում են ժողովրդի արյունը իրանց կաշառակերությամբ, ծեծում են գյուղացիներին, բանտարկում ամեն մի չնչին բանի համար, տուգանքի ենթարկում և այլն։ Պակաս փորձանք չէ խեղճ գուրիացիների համար և հոգևորականությունը, որ անխնա հարստահարում է գյուղացիներին, օգտըվելով յուր մի քանի արտոնություններից: Ժողովրդի տնտեսական դրությունը քայքայվել է, բարքուվարքը կոպտացել են արտաքուստ եկած հանգամանքների շնորհիվ, ուսումնարաններ չկան, եղածներն էլ չեն համապատասխանում իրանց կոչմանը։ Ժողովուրդը տանջվում է մեծ և անտանելի հարկերի տակ, տուն կա, որ ծախել է իր վերջին կովն այս կամ այն հարկը տալու համար։ Այս է պատճառը Գուրիայի շարժման և ոչ թե այն գաղափարը, որ վերագրում են նրան շատ չարամիտներ, այն է, թե իբր դուրիացիք ձգտում են դեպի ինչ-որ երևակայական անկախություն։ Ոչ մի գուրիացի չունի այդպիսի ցնորք և չի կարող ունենալ։
Պետք է հուսալ, որ Սուլթան—Կրիմ—Գիրեյի առաքելությունը կունենա բարերար հետևանք թե՛ Գուրիայի և թե՛ երկրիս ընդհանուր խաղաղության համար։ Բայց չպետք է կարծել, որ Գուրիան միակ վայրն է մեր երկրում այնպիսի տխուր պայմանների մեջ։ Ամբողջ Կովկասի տնտեսական դրությունը հուզիչ է։