Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են իրանց միջից քահանաներին, որ ներկայումս մի նոր տեսակի կեղեքիչ մարմին են կազմում գյուղացիների համար, շատ կալվածատերեր, թողնելով անտեր իրանց հողերն ու կալվածները, փախել են և պատսպարվել Գորիում, Քութաիսում և Թիֆլիսում։ Գյուղացիները թողել են իրանց դաշտագործերը և ահագին խմբերով թափառում են գյուղից գյուղ, ամենքին հարկադրելով միանալ իրանց և արտահայտել մի ընդհանուր բողոք։

Ի՞նչ են պահանջում այդ մարդիկ, այս հարցը պարզելու համար Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեն․ Մալաման, մի առանձին պատգամավորության խնդրով, Գորու գավառն ուղարկեց բանիմաց համարված մի պաշտոն, յա, Ե. Գ․ Վայդենբաումին և Թիֆլիսի գավառապետ իշխ․ Լ. Ջանգիերուն։ Դժբախտաբար, այս անձինք չկարողացան ոչինչ անել և, մի քանի օր գավառում պտտելուց հետո, վերադարձան ձեռնունայն։

Ահա ինչ է ասում Վայդենբաումը յուր առաքելության մասին՝ «Եվ ես տեսնվեցի գրեթե բոլոր գյուղային համայնքների ներկայացուցիչների հետ, բացի լեռնականներից։ Իմ ճամփորդության սկզբում գյուղացիները շատ ազատ և մանրամասն արտահայտում են իրանց գյուղական կարիքները, գլխավորապես ցույց տալով հարկերի ծանրությունը։ Նրանք ասում էին, որ այլևս անկարող են տանել այդ հարկերը։ Ցավակցաբար, այս տեսակ անկեղծություն ես տեսա գյուղացիների կողմից առաջին երեք օրերը, այնուհետև Թիֆլիսից և ուրիշ տեղերից եկան զանազան անձինք և, գյուղացիները ձևանալով, առաջարկեցին այնպիսի ծրագիրներ, որ շատ հեռավոր կապ ունին գյուղացիների իսկական կարիքների հետ, օրինակի համար, թե պետք է եկեղեցին անջատել պետությունից, կանանց հավասարություն տալ, բաց անել Թիֆլիսում համալսարան և այլն։ Գյուղացիների առանձին փորձերը՝ հայտնելու իրանց իսկական կարիքները՝ իսկույն ևեթ խլանում էին աղմուկով և գոռում-գոչյուններով»։

Վերջը գյուղական համայնքները նույնիսկ հրաժարվում են ժողովել Վայգենբաումին բացատրություններ տալու։ Սուրամի բաժնում մարտի 13-ին նախքան Վայգենբաումի