Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջոց յուր զավակներին մայրենի լեզվով կրրթություն տալու, յուր կրոնը դավանելու, յուր խոսքն համարձակ արտասանելու, յուր հողերն ազատ մշակելու, ազատեցեք նրան անբնական պայմաններից, և այն ժամանակ նրա ամենաոխերիմ թշնամին անգամ կհամոզվի, որ նա անկեղծ բարեկամ է և ռուս ժողովրդի, և ռուս պետության։ Հայ ժողովրդի համբերոզամաությունը սահման չունի։ Նա ոխակալ չէ, չարությունը մոռանում է շատ շուտ, իսկ բարությունը երբեք։ Նա կների յուր ամենակատաղի թշնամիներին բոլոր նրանց գործած հանցանքները հենց առաջին որը, երբ իրավունք կստանա ազատ չնշելու, երբ կարվին նրան տարրական մարդկային իրավունքներ, երբ կզգա, որ ինքը հպատակ է իրավ մի կոզտարական Եվրոպական պետության և ոչ կոզակի մտրակին։

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈԻԹՑՈԻՆ

Այն խառնաշփոթ կացությունը, որի մեջ ներկայումս գտնվում է Ռուսիան, տարօրինակ երևույթների վկա է դարձնում մեզ։ Երկրի քաղաքական և ընկերական կյանքի հանգամանքներն այնպես են բարդվել, որ այսօր սկսել է բնական և հասկանալի թվալ այն, ինչ որ դեռ երեկ թվում էր երևակայություն, ցնորք և դավաճանություն։

Ով կարող էր մտածել դեռ մի տաբի առաջ, որ Ռուսիայի ներքին քաղաքականությունն այսօր պիտի կծու քննադատության ենթարկվի նույնիսկ այնպիսի անհատների և հաստատությունների կողմից, որոնք իրանց ամբողջ կյանքի ընթացքում և իրանց հոգու կարծեցյալ անկեղծությամբ եղել են նույն այդ քաղաքականության եռանդուն ջատագովներ։ Պարզ է, որ արվեստական ուժով բռնված թանձր վարագույրը ճապոնացիների զորեղ ձեռքով հեռացվել է հսկայական մարմնի վրայից, և այսօր տեսնում են այդ մարմնի սոսկալի նեղվածությաունը նաև նրանք, որոնք մինչև այժմ կույր էին կամ ձեռնտու էին համարում իրանց անձնական շահերի համար կույր ձևանալ։ Հասարակական բողոքը և հարվածող մտքի վիթխարի հեղեղը կլանել է ամենքին և քշում, տանում է յուր հետ մարդկանց դեպի մի տակավին անորոշ, բայց,