Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայերի համագումար ժողովի երկու շարաթվա ընթացքում, քոորապեո մտածած к խելացի մշակած այս խնդրագիրը։ Մենք, ուշի-ոշով քննելով րոլոր կետերը, չգտանք մեկը, որ, արատա հայտելով ռուսահայ ժողովրդի բուն կարիքները, գեթ մազի չափ դիպչեր մեր հարևան ազգերի' վրացիների, թարքերի կամ այլոց, շահերին. Ոչ, ընդհակառակը, այն, ինչ որ արծ արծվում է այդ խնդրագրի մեջ, արծարծված է ամենայն խոԽունությամբ, ամենայն զգուշությամբ և այնպես, որ մեր շահերը ձուլված են ոչ միայն Կովկասյան բոլոր ազգերի, այլև ռուս ժողովրդի և ամբողջ Ռուսիայի շահերի հետ։

Սակայն, դժբախտաբար, այսպիսի տպավորություն չի արել հայերի խնդրագիրը վրացիների մի մասի վրա։ Այն մասի, որ ժամանակ ֊ժամանակ ցույց է տալիս զարմանալի թե¬ թևամտություն, նաև կասկածողություն հայերի վերաբերմամբ։ Այս անգամ «վերանորոգված» «Իվերիա»-ի խմբագրատունն է այս թեթևամտության և կասկածոտության գործոնը։Այդ լրագիրը բարձրացրել է մեզ համար միանգամայն անհասկանալի մի աղմուկ հայերի պետիցիայի մի քանի կետերի նկատմամբ, մասնավորապես այն կետի, որ վերաբե¬ րում է ռուսահպատակություն ստացած տաճկահայերին։ Հայերն իրանց պետիցիայում ռուս պետությունից խնդրում ենէ որ այդ ողորմելի, թափառաշրջիկ, խեղճ, անպաշտպան և միևնույն ժամանակ վերին աստիճանի շինարար, օգտակար և աշխաաամոլ տաճկահայերին տրվի հողեր, որ նրանք, լինելով Ռուսիայի հպատակ, չլինեին զրկված հպատակների տարբական իրավունքներից։

Ի՛նչ մի սարսափելի բան կա այս խնդրում, ինչո՞վ է այն վտանգավոր վրացիների կամ ուրիշ կովկասյան բնակիչների համար։ Մենք գլուխ ենք կոտրում և չենք կարողանում վնասակար մի կետ գտնել։ Բայց թեթևամտությունն ու կասկածողությունը վտանգ են նկատում այնտեղ իսկ, ուր ոչինչ չկա։ Եվ ահա, իվերիտ լրագրի ողորմելի և խղճալի քաղաքագետները ճիգ են անում ապացուցանել իրանց ընթերցողներին որ հայերի «պետիցիայի» վերոհիշյալ կետն ունի ինչոր դիմակավորված նպատակ վրացիների դեմ։ Եվ այո խախուտ, ավազային հիմունքի վրա «իվերիա»-ի ազգամոլ