ազգամոլները հազար ու մի լուտանք են թափում պետիցիա կազմողների վրա, կողմնակի և ուղղակի կերպով դատապարտելով նաև բոլոր ռուսահայերին:
Մենք կանգ չենք առնիլ «Իվերիա»-ի թթու ազգամոլական է զրպարտիչ հոդվածների վրա և ժամանակ էլ չունենք կանգ առնելու։ Թեթևամտությանը, կասկածոտությունը, զրպարտությունն արժանի չեն երկար դիմադրության։ Մենք միայն այսքանը կասենք «Իվերիա»-ն շրջապատողներին և նրանց նման մտածող մեր մյուս բոլոր վրացի եղբայրներին, որ նրանց սեղմած բռունցքները, փրփրած բերանները, արյունոտ աչքերը մեզ համար ոչ համոզիչ են և ոչ երկյուղալի։ Մենք ուզում ենք լինել բարեկամներ, ընկերներ, եղբայրներ, զգալ միևնույն ցավերը, հոգալ միևնույն մեր երկրի ընդհանուր շահերի համար միատեսակ անկեղծությամբ և արհամարհում ենք ամեն մի սպառնալիք։ Ուստի առաջարկում ենք վրաց կեղծ ազգասերներին՝ չթաքցնել բռունցքները իրանց գրպաններում և միանալ այն խոհեմ, անկաշառ վրացի հայրենասերների հետ, որոնք անկեղծ կերպով ուզում են հայերի հետ համերաշխ լինել և որոնք իսկ որ հասկացել են իրանց ժողովրդի շահերը։
ՆԱՄԱԿՆԵՐ ՓԱՐԻԶԻՑ
I
Կովկասյան հայերի արյան ձայնը վաղուց է հասել արտասահման։ Միշտ զգույշ, միշտ չափավոր, բայց իրոք եսամոլ գերմանացիներն անգամ անտարբեր չեն դեպի մեր անսահման թշվառությունը։ Ֆրանսիական մամուլը Կովկասի վիճակով հետաքրքրված է ավելի, քան կարող էինք սպասել։ Հատկապես հայթուրքական կոտորածները առանձին ուշադրություն են գրավում։ Ինչպես արդեն ձեզ հայտնի է, մի քանի լրագիրներ: