Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բովանդակությունը. հողվածը չէր կրում իր մեջ ակնհայտ հայատեցություն, բայց ի՞նչ — տեսնում եմ, մի անհիմն մեղադրանք էր։ Մի զրպարտություն, որին շտապեր անհևրքելի փաստերով պատասխանել մեր հայրենակից բժշկապետ Հով. Լոռիս-Մելիքյանը նույն այդ թերթի էջերում։ Պատասխանը լրագրում տրվեց խմբագրական մի թեթև ծանուցումով, որից կարելի էր եզրակացնել, թե լրագիրը փոշմանել է, տպելով հայերի մասին լուտանք ներկա դառն հանգամանքներում։

Ֆրանսիացիները կարդում են մեր ժողովրդի մարտիրոսության ամենօրյա պատմությունը և խղճում մեզ. Այո, խղճում են և ուրիշ ոչինչ։ Եվ այս ողորմելի կարեկցությունը ավելի սոսկալի է ինքնասեր հայի համար, քան դանակի հարվածը։

II

Փարիզ, 17/30 սեպտեմքերի

Հակառակ իմ հայրենակիցների մեծամասնության, ես, հանգամանքների բերմամբ, Փարիզի կյանքին մոտենում եմ նրա ներքին կողմից։

Ես տակավին գաղափար չունեմ քաղաքի կենտրոնական մասերի արտաքին և ոչ մանավանդ ներքին կացության մասին։ Ինձ դեռ անծանոթ են խոշոր բուլվարները, մեծ թատրոնները, կազինոները, նաև այդ զանազան Folies Berg՝erе, Moulin Rouge-երը և այլ տեսակի զվարճարաններ, ուր սովորաբար անց են կացնում իմ հայրենակիցները իրանց ժամանակը Փարիզում, շպրտելով դեսուդեն տարիների դառն քրտինքով խնայած գումարները մի երկու ամսվա ընթացքում. շպրտում են և հետո իրանց հետ տանում հայրենիք վերին աստիճանի թյուր գաղափար համաշխարհային մայրաքաղաքի բարոյական կացության մասին։ Եթե լսենք այդպիսիներին, Փարիզն ուրիշ ոչինչ է, եթե ոչ անվերջ զվարճությունների մի ահագին վայր ծայրեիծայր և Ուրիշ զբաղմունք չունի նա, բացի ֆլիրտից, երգելուց, պարելուց և ուտել-խմելուց։

18 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ. IX