ինչպես, օրինակ, «Le Matin» և «Temps» իրանց հատուկ թղթակիցներն են ուղարկել Կովկաս։ Երեկ «Temps»-ը տպեց մի մեծ հոդված, որ արժե կարդալ, քանի որ այդ թերթը համարվում է պաշտոնական և հայտնի է իր համեմատական զգաստությամբ և չափավորությամբ։ Հոդվածի բովանդակությունը քաղաքական տեսակետից միանգամայն նպաստավոր է մեզ համար, քանի որ նրա մեջ հաղորդված տեղեկությունները ճիշտ են։ Առանձին ուշադրության արժանի է հոդվածագրի ճշգրիտ կարծիքը ռուսաց քաղաքականության մասին մեր երկրի վերաբերմամբ։ Հայտնում է ընդհանրապես այն գաղափարը, թե Կովկասի ներկա քայքայումը հետևանք է Դոնդուկով-Կորսակով-Գոլիցինյան քաղաքականության։ Մոտավորապես նույն ոգով են գրում և մյուս լրագիրները, մանավանդ Ժորեսի օրգանը։ Տեղեկությունների կողմից «le Matin» ամենից հարուստն է։ Առհասարակ ֆրանսիական լրագիրների անկեղծ համակրանքը դեպի մեզ ապահովված է։ Հայն է համարվում Կովկասի ամենակուլտուրական տարրը․ ուստի նրա թշվառության պատճառն էլ հենց դրանով է բացատրվում։
Այս ընդհանուր համակրական շարժման միջոցին մի անախորժ դիսոնանս էր սրանից մի շաբաթ առաջ «Radi-cal»֊-ի մի աշխատակցի լուտանքը հայերի մասին։ Այդ պարոնը, որ իրան համարում է արևելագետ և ամեն օր ասպարեզ է գալիս «Bavardagе» ընդհանուր վերնագրով հողվածների տակ, իր մի հոդվածը Կովկասի դեպքերին նվիրելով, այն անհիմն կարծիքը հայտնեց, թե Բաքվի կոտորածների հիմքը տնտեսական է։ Երևակայեցեք, թուրք տարրը, ինչպես ամենուրեք, Կովկասում ևս տնտեսապես հարստահարված է շրջապատող ավելի ճարպիկ ազգութուններից, Բաքվում— հայերից։ Թուրքը խոհեմ է, բարի է, ազնիվ է, բայց ծույլ է և անտարբեր իր տնտեսականի վերաբերմամբ։ Հայերը Բաքվում իրանց «բարի և ազնիվ» հարևաններին զրկել են երկրի հարստությունիցս խլելով նրանցից և՝ արդյունաբերությունը, և առևտուրը և՛ նավագնացությունը։ Թուրքերը, վերջապես, սթափվել են և պատժում են իրանց հարստահարիչներին։ Այս էր ընդհանրապես «Bavardage»-ի