Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենդանի, վառվռուն և շուտ տպավարվող մարդ, չափազանց դյուրահավան է և նույնիսկ այնպիսի լուրջ անձինք, որպիսիքն են Ժորես և Կլեմանսո, վերջերս տրամադրված էին հավատալու հայի գիշատիչ տնտեսական հակումներին, որի մասին ակնարկեցին այստեղ մի քանի լրագիրներ։

Գաստոն Լեուրի հերքումը ժամանակին հասավ, և, անկասկած, իբրև Փարիզի լուրջ լրագիրներից մեկի խոսքը, նրա թղթակցությունները կունենան որոշ ազդեցություն։

Այսօր «Le Journal»-ում տպվեց լրագրի հատուկ թղթակից պ. Գաբրիել Բերթրանի առաջին թղթակցությունը Թիֆլիսից։ Նախքան Բաքու ուղևորվելը Պ. Բերթրանը անհրաժեշտ է համարել ներկայանալ փոխարքա կոմս Վարանցով Դաշկովին։ Անկասկած ձեզ համար հետաքրքրական է, թե ինչ է ասել մեր երկրի պետը ֆրանսիացի ժուռնալիստին Կովկասի և առանձնապես հայերի մասին։ Առաջ եմ բերում համառոտած կոմսի խոսքերը.

«Չկա սեպերատիստ շարժում ոչ վիրական, ոչ թրքական, ոչ հայկական, կա միան միջազգային հեղափոխական գործունեություն, որ նպատակ է դրել պրոպագանդա անել դժգոհ և անկարգ տարրերի մեջ և օգտվում է ամեն մի դժբախտությունից ու դժգոհությունից։ Ժողովրդի բազմությունը չգիտե այդ շարժման նպատակը։ Չնայելով սրան, ես չեմ կասկածում, որ հայերը այսուհետև կպահպանեն անկշտամբելի դիրք։ Մինչև այն պահը, երբ ճնշիչ միջոցների դիմվեց, հայերը իրանց բոլոր ջանքերը ամփոփած էին Թուրքիայի մեջ, այժմ երբ վերադարձրած են նրանց եկեղեցական կալվածներն և դպրոցները, ես կարծում եմ, որ կարելի է հենվել նրանց խոհեմության և քաղաքագիտական իմաստության վրա։ Մենք չենք թույլ տալ, սր նրանք ենթարկվեն մուսուլմանների թշնամությանը, և թուրք ու հայ պաշտոնյաներին կփոխարինենք ռուս պաշտոնյաներով, որպեսզի ապահովենք անաչառությունը»։

Թղթակիցն ավելացնում է, թե ինքը չհամարձակվեց մի բառ. անգամ ասել, թե իր այս խոսքերով կոմսը որ չափով պատրստավում է կովկասյան կառավարչության նախկին ճնշիչ քաղաքականությունը հայերի վերաբերմամբ։