երեք տարբեր հրեշների խառնուրդն է, ավելի անգութ, ավելի խելոք և ավելի... ցինիկ։
Նա վավաշոտ է, ինչպես Սոլեյանը, դաժան, ինչպես Ջեքը և սառնարյուն ինչպես Տրոպմանը։ Լրագիրներն ասում են, որ նա ևս չորս օրվա ընթացքում ունեցել է տասներկու սիրական։ Եվ ոչ մեկը սրանցից մի օրից ավելի չի կարողացել կենակցել նրան...
Վեց անմեղ մանուկներ տարիների ընթացքում միմյանց հետևից խեղդելուց հետո, նա այսօր նորից բանտումն է։ Վերջին ոճիրը կատարելու օրից նա ուտում է, խմում է գայլի ախորժակով և քնում հանգիստ, ինչպես մի ազնիվ աշխատավոր։
Վեբերը միջահասակ է, առողջ կազմվածքով։ Նրա երեսը լայն է, գլուխը կլոր ճակատը տափակ, քիթը նույնպես և աչքերը դասավորված միմյանցից խիստ հեռու։
Տարիներ առաջ Ժաննը գրավում է Վեբեր ազգանունով մի բարեհամբույր, համեստ աշխատավորի և հետն ամուսնանում։ Հենց առաջին օրից դառնում է սիրելի ոչ միայն իր ամուսնու ազգականներին, այլև հարևաններին ու ծանոթներին։ Նա սիրում է իր ամուսնու եղբոր զավակներին մայրական սիրով ու քնքշությամբ։ Այնքան է սիրում, որ ծնողներն իրենց փոքրիկների խնամքը միանգամայն նրան են հանձնում։
Մի առավոտ այդ երեխաներից մեկը գտնվում էր անկողնում... մեռած։ Ո՞վ կարող է երևակայել, թե Ժաննը է խեղդել իր տագեր զավակին։ Քիչ ժամանակից հետո մյուս երեխան է մեռնում նույն հանգամանքներում։ Այս անգամ կասկած է ընկնում ծնողների սիրտը Ժաննի վերաբերմամբ։ Բայց այս կասկածն էլ շուտով փարատվում է, երբ Ժաննը առանց շփոթվելու, առանց խղճի որևէ խայթ զգալու, ապա ցուցանում է իր անմեղությունը։ Բժիշկները պնդում են, թե փոքրիկներն ի ծննդե ենթակա են եղել շնչարգելության։
Բայց ահա Ժաննը դառնում է մայր, և նրա երկու երեխաները, հազիվ maman արտասանելը սովորած, մեկը մյուսի հետևից խեղդվում են իրենց անկողնում։ Ժաննին դատի են ենթարկում իբրև որդեսպանի։ Նրան պաշտպանում է