Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հալածել է նրան։ Ժաննը դառնում է հերոսուհի։ Տարփամությունը (erotomanie) մի առանձին Հակումն ունի դեպի արտակարգ էակները։ Դեռ հիվանդանոցում Ժանն Վեբերը մի գյուղաքաղաքից ստանում է Ժոլի անունով տարփամոլից «սիրահարական» նամակ։ Ժոլին կարդացել է բոլոր անարդար մեղադրանքները «բազմաչարչար» Ժաննի մասին։ Նա արդեն պաշտում է նրան, երեսը չտեսած։ «Եկ, եկ, Ժանն,—գոչում է նա,— իմ գիրկը բաց է քեզ ջերմ սիրով ընդունելու համար, ով տանջված անմեղություն»։

Ժաննը շտապում է Ժոլիի մոտ։ Սակայն մնում է այնտեղ ընդամենը չորս օր։ Եվ այդ չորս օրվա մեջ է, որ նա ձեռք է բերում տասներկու սիրական։

Մի օր նա իր սիրականներից մեկի հետ գնում է հարևան գյուղը։ Գիշերելու համար՝ տեղական հյուրանոցում սենյակ է խնդրում։ Տալիս են։ Սիրականը չքանում է։ Հյուրանոցում կենում է Պուառո անունով մի ընտանիք։

— Գիտեք,— դառնում է Ժաննը տիկին Պուառոյինյ— իմ սիրականը շատ խանդոտ է, թույլ տվեք ձեր փոքրիկին ինձ հետ քնելու։

Հայրը համաձայնում է։

Առավոտը փոքրիկին գատում են Ժաննի անկողնում... խեղդված...

Նոր միայն իմանում են, որ այդ հրեշը Ժանն Վեբերն է։ Ժաննը այսօր էլ անմեղ է ձևանում։ Եվ կան մարդիկ, որ տակավին պաշտպանում են նրան։

ԹՈԻՅՆԸ ԿՈՏԱԿՎՈՒՄ Է

Կիլիկյան այլևս գոյություն չունի իբրև հայաբնակ երկիր, Հայաստանն ամայանում է։

Թուրքիան սկսել է գործադրել իր դժոխային ծրագիրը, բնաջինջ անել հայ ազգը։

Հայ տղամարդկանց նա քշում է Ասիայի խորքերը և ճանապարհին կոտորում նրանց։

Հայ կանանց ցրում է փաշաների հարեմները, բաժանում՝ է օֆիցերներին ու զինվորներին՝ եթե երիտասարդ են, ժողովում։