Է եկեղեցիների մեջ և այրում կենդանի-կենդանի, եթե ծեր են։ Սրանք են վերջին լրագրական տեղեկությունները ամենաստույգ աղբյուրներից։
Ռուսահայ ժողովուրդն անասելի սգի մեջ է։ Երբեք հայի թշվառությունն այդ աստիճանին չի հասել։ Երբեք, նույնիսկ Լենկ-Թեմուրների և Շահ-Աբբասների օրերում։ Արդ, ի՞նչ են անում ազգերը նման դրության մեջ, եթե նրանց մեջ մեռած չէ պատվի և ինքնասիրության զգացումը։ Անում են այն։ ինչ որ կարող են անել և պարտավոր են անել։ Անում են այն, ինչ որ մեր աչքի առջև անում են մեզանից ոչ մեծ ազգերը, սերբերը, չերնոդորցիները, բելգիացիները։ Լարում են իրենց բոլոր բարոյական և նյութական ուժերը և զոհաբերում ամեն ինչ, որ ունեն։ Որպեսզի' եթե չկարողանան իրանց փրկել, գոնե մեռնել պատվով։ Որպեսզի համարդկային պատմության մեջ չթողնեն արատավոր հետք։ Հայր սովորեց զոհաբերել իր կյանքը պատվի համարս բայց չսովորեց զոհել իր դրամը պատվի համար։ Ահա որտեղ է մեր ամենամեծ թշվառությունը, մեր ամենախոշոր արատը բարոյական։ Դուք կասեք, որ արատը մեզ վրա գցողը մի բուռն մար¬ դիկ են, որոնց ձեռքումն է, դժբախտաբար, կենտրոնացած ազդի նյութական ուժը։ Այո, բայց չէ որ այդ մարդիկ մեր արյունից ու մեր մարմնից են բաղկացած։ Չէ որ նրանք պատիվ ունեն հայ անունը կրելու։ Եվ ահա օտարները կատարյալ իրավունք ունեն մեզ ասելու այն, ինչ որ ասում են ամեն օր և ամենուրեք։
—Հայը ազգային պատվասիրություն չունի։
Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ երևակայեմ, թե իմ խոսքը կարող է կակղեցնել հայ միլիոնատերերի ժայռացած սրտերը կամ շարժել նրանց քարացած մտքերի ուղղությունը։ Եթե մայրաքաղաքում ապրող, ռուս հասարակության լավագույն ներկայացուցիչների մթնոլորտում շնչելու պատիվըն ունեցող ու արտասահմանյան կրթություն ունեցող և խելոք համարված մի հայ միլիոնատեր չի ամաչում իր թշվառ հայրենիքի երեսին շպրտել իր կարողության հազիվ մեկհաղարերորդ մասը ազդի այս օրինական թշվառության