Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ, ինչո՞ւ համար եք աղի արցունքներ թափում և կուրծք ծեծում։ Մի՞թե չեք հասկ անում և զգում, որ դա ձեզ ավելի է նսեմացնում։

Գոնե մի փոքր հպարտություն ունեցեք, ասացեք անկեղծ. «.Ունենք, բայց չենք ուզում տալ»։ Կամ ավելի ճիշտն ասացեք՝ «Կկամենայինք տալ և թեթևացնել մեր խիղճը, բայց չենք կարողանում»։ Իսկ մենք գիտենք, թե ինչո՛ւ չեք կարողանում։ Չեք կարողանում, որովհետև ոսկին, այդ սքանչելի հրաշագործը բարի մարդկանց ձեռքում և սոսկալի չարագործը չարերի ձեռքում, այնպես ամուր է շաղկապվել ձեր հոգիների հետ և այնպես սերտ ձուլվել ձեր արյան և մսի հետ, որ առանց հոգեկան անասելի վշտի և առանց մարմնավոր անհուն տանջանքի չեք կարող բաժանվել նրանից։ Եվ ամեն մի կտոր ոսկի ձեզնից պոկողը ձեր մարմնի մի մասն է պոկում։

Խեղճե՞ր։ Հավատացեք, որ դուք խղճալի մելոմաններ եք, որոնց հարկավոր է արմատական բժշկություն...

Հետո, ինչո՞ւ համար եք սուտ պատրվակներ հնարում։

Օրինակ, ինչո՞ւ համար եք շարունակ աղաղակում. «Չենք տալիս, որովհետև չենք հավատում ոչ ձեզ և ոչ ձեր ձեռնարկած գործերին»։

Ենթադրենք մի րոպե, որ ձեր համոզմունքն է, որ թույլ չի տալիս ձեզ, օրինակ, խոշոր նվիրատվություններ անել հայկական դատի կամ հայ կամավորների օկտին։ Բայց հոգաղթականութ հավատում եք։ Գիտեք, թե թշվառների ինչ անհուն բազմություն է ձեզնից օգնություն հայցում։ Ինչու գոնե նրանց չեք օգնում։ Արդյոք Վեհափառ Հայբապետի՞ն էլ չեք հավատում։ Նրա դառն արցունքներին և ոչ օտարազգի բարձրադիր անձա՞նց, որոնց մարդասիրական օրինակն անգամ չի հափշտակում ձեզ։

Բայց ոչ, դուք կեղծում եք․․․

ԻՆՉ ԿԱՆԵ ՆԱ

Սոսկալի են Համբարձում Առաքելյանի՝ իր վերջին ճամփորդությունից բերած տեղեկությունները։

«Հայաստանն անհետացել է»,— աղաղակում է նա, 40