Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարի հայկական ապաբախտ դատով ապրած, տանջված և տառապած Հայի սարսափով։

Կամ Հայաստանն ունենալ իր ձեռքում իրթև հավիաժենս կան զոհարան, գազանային ոճիրների և բռնությունների անսպառ փորձարան, կամ հանձնել նրան Ռուսաստանին ամայի։ Այդ էր ուզում Թուրքիան և այդ Էլ իրագրծում է կամ արդեն իրագործել վերջացրել է։

— Փրկեցեք գոնե սովամահից մնացյալ բեկորները, այն 100 000 փախստականներին, որոնք ապաստան են զտել մեզ մոտ,— գոչում է բազմավաստակ հայ հրապարակախոսը հու֊ սահատական ձայնով։

«Օգնեցեք»,— աղերսում է հայ եկեղեցու պետը, արտասուքը աչքերին դիմելով ամենուրեք՝ սկսած Երևանից մինչև Պևորոգրադ։

Անկասկած, այս անգամ էլ կլսվեն և Վեհափառ Հայրապետի կոշը և վշտացած հայ հրապարակախոսի աղադակը։Եվ կժողովվեն ամենուրեք այն մարդիկ, որոնեք իրանց գլխին աստված են զգում և կրծքի տակ խիղճ, կխոսեն, կրհխորհրդակցեն, գուցե և կարտասվեն ու մի անդամ էլ կանեն, ինչ որ հնարունեն անելու։ Կտա, ինչքան կարող է տալ հայ գյուղացին (իհարկե, ամենից առաջ նա), հայ արհեստավորը, հայ խանութպանը և հայ ինտելիգենտը իսկ ի՞նչ կանե այդ ժամանակ հայ միլիոնատերը։ Չպիտի մարգարե լինել գուշակելու համար։ Նրա բուսական անդորրությունը մի փոքր վրդոհվում է, նրա նիրհող խիղճը մի փոքր կհուզվե։ նա կկամենա ձեռքը տանել իր գրպանը։ բայց այն ժամանակ անմիջապես նրա առջև կցցվե ոսկե Հորթը և կասի հետևյալը.

— Զգույշ, մի հուզվիր, մի խղճար, ի՞նչ ասել է խիղճ կամ աստված։ Հո ւմխսկ աստվածն ես եմ' թե այս աշխարհում, թե գերեզմանից դեն։ չէ՞ որ ինձ համար ես դու պահել ամեն իկչ և ^քս պշխատակքր, և քո խեյքը, և քո զգացումնկրը, ե քո,խիէքճը, և քո պատիվը, նույնիսկ քո պավակնեըի եըջանԽլքհոէհք և ճակատագիրը։ Չէ՞ Որ ինձ ես եղել դու միշտ հավատարիմ, ինձ՝ քո միակ խղճին, միակ աստծուն։ ՈՒրեմն,