սնափառության պտուղ չեն։ 0՞, ոչ բոյոբսՀքփն։ Դա Թուրքիայի նկատմամբ հենց թուրքահայերի ունեցած դարավոր ատելության ծնունդն է, այն Թուրքիայի, որը դարեր շարունակ սնվել է թուրքահայերի արյունով և հինգ հարյուրամյակ պղծել է մեր մոլորակի ամենից ավելի գեղեցիկ անկյուններից մեկը։ Դա Ռուսաստանի Արևելքի քրիստոնյաների այդ վաղեմի պաշտպանի նկատմամբ եղած խոր համակրանքի արդյունքն է։ Դա եղել է մի տարերային շարժում, որ առաջացել է մի խաղաղ ու կուլտուրական ժողովրդի դարավոր տառապանքների պատճառով։ բաժակը չափից ավելի էր լցված, և հայերը չէին կարող բացորոշ և համարձակ հանդես չգալ իրենց ճնշողների դեմ։ Եվ այժմ, երբ հայկական խմբերը հերոսաբար արյուն են թափում հանուն Ռուսաստանի պատվի և բազմաչարչար ժողովրդի պաշտպանության, անազնիվ և տմարդի կլինի ամենափոքր ստվերն անդամ գցել Նրանց անշահախնդիր ինքնազոհաբերման վրա։ Թուրքահայերի ողբերգության պատճառը հայ կամավորական խմբերի ելույթը չէ և ոչ էլ նույնիսկ թուրքահայ նահանգներում տեղի ունեցած ապստամբությունները, ինչպես փորձում են ապացուցել որոշ քաղաքականագետներ։ Ընդհակառակը, և՛ խմբերի հայտնվելու, և' ապստամբությունների պատճառը թուրքական կառավարության անօրինակ գա¬ զանություններն են։ Ո՞վ չգիտե, որ վերջինս վաղուց ի վեր որոշել էր մեկ անգամ ընդմիշտ ազատվել մեր ժողովրդից որը քիչ չէ օժանդակել Թուրքիայի բարոյական և ֆիզիկական կործանմանը։ Իսկ որտե՞ղ էին հայկական խմբերը 1895 թվականինք երբ Սուլթան Համիդի հրամանով 30 000 հայ կոտորվեց։ Պետք է օբյեկտիվ լինել այսպիսի մի լուրջ մեղադրանք ներկայացնելու համար։
ԿԱ՛ ԱՐԴՅՈՔ ՄԵԿԸ
Պատերազմը մարդկային բարքերի անբարոյականացման ամենահզոր մղիչն է։ Չկա ավելի քայքայիչ ուժ զգացումների կրթության և