Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դու մաքրության համար, քան պատերսպմը: Չկա ավելի ապականիչ զորություն բարոյական օրենքների, ավանդությանների և սովորությունների համար, քան պատերազմը: Ինչպես տարիների ընթացքում դիպված նյութական բարիքներն են մի որ օդը ցնգեցնտւմ պատերազմը, նույնպես և նա մարդկային էտիկան և կուլտուրական հարստությանն է հնձում իր սուր մանգաղով։

Սոսկալի է վառոդը ոչ այնքան իր պայթյունով, որքան իր հոտով։ Պայթյունը սպանում է մարմինը, հոտը աստիճանաբար մահացնում է հոգին։ Իսկ ի՞նչ է հոգին առանց մարմնի, եթե ոչ սոսկ գազան։ Եվ չկա զորեղ հոգի, որ այս կամ այն չափով չվարակվի վառոդի հոտով պատերազմի ընթացքում։

Մարդկությունն իր նախտհայրերից ժառանգել է վարքերից ամենադաժանը—արյունահեղությունը։ Զարհուրելին այն է, որ այդ ժառանգությունը անսպառ է, ով գիտե, գուցե և հավիտենական։ Նա անցնում է սերնդե-սերունդ, ինչպես անձեռնմխելի կապիտալ։ Ավելի. նա քանի գնում այնքան խոշորանում է սերունդների ավելացրած տոկոսներով։

Պրոդոնն ասում էր, եթե մեջտեղից վերացվի էլղաս-Լորենի խնդիրը, այլևս պատերազմ չի լինի: Ի՞նչ վատ մարգարե հայտնվեց նա։ Հաշվեք, քանի՞ պատերազմներ են եղել 1870 թվականից հետո, որոնք կապ չունեն էլզաս-Լորենի հետ։

Աշխատում են մեզ հավատացնել, որ գերմանական միլիտարիզմը հաղթվելուց հետո՝ երկար ժամանակ պատերազմ չի լինի։ Երկար ժամանակ, գուցե, բայց պատերազմներ դարձյալ կլինեն, միևնույն է, վաղ թե ուշ։ Պատճառներ ու պատրվակներ նրանց համար երբեք չեն պակսի, քանի որ կան ազգերի խտրություն և շահերի մրցում:

Մենք սիրում ենք մեր միտքն օրորել բարձր Հոգիների երագներով,, որովհետև նրանք հաճելի են մեզ ինչպես կթյակի անուշ երգե երեխայի լսելիքին։ Բայց երազներդ մնում են երազներ, և կյանքը նրանց մոտով անցնում է դաժան անտարբերությամբ։

Ներկա պատերազմը ապակյաներ. մեր. հոգին,