երկրագործը, որ այրելով հարևան արտը, կարծում է, թե պարարտացնում է իր հողը։
Ազգեր են ապրում ու կործանվում, բայց մի ազգ մի ուրիշ ազգի երբեք չի կարող կլանել, եթե այդ ուրիշն ինքը տրամադիր չէ կլանվելու և, ընդհակառակը, գիտե դիմագրել: Ինչե՞ր չարավ ռուսական շովինիզմը Ռուսաստանի սահմաններում գտնվող ազգերն ու ազգությունները «կուլտուրապես» կլանելու համար, բայց ի՞նչ շահեց նա։ Կլանեց նա լեհերին. ֆինլանդացիներին, լատիշներին և ճապոնացիներին։ Կլանեց նա հայերին, վրացիներին, թուրքերին։ Ոչ, չկարողացավ և չէր ուզում կլանվել։ Ավելացրեք սրան և այն, որ ռուսական կիսաասիական քաղաքակրթությունը ուրիշ քաղաքակրթություններ ջնջելու և ինքը նրանց տեղում հաստատվելու զորությունից տակավին շատ ու շատ հեռու է։ Թ՞ե ի՞նչ եղավ ռուսական շովինիզմ ի անխոնջ ջանքերի հետևանքը, տեսնում ենք այսօր։ Միայն հարյուրերորդ անգամ նա ապացուցեց ազգամոլության և ազգատեցության տխմարությունն և անազնվությունը։ Մի ճշմարտություն, որ ապացույցների կարիք չուներ։
Սակայն մեծ ազգերին ինքը բնությունն է տվել մեծ ախորժակ։ Զարմանալի չէ, որ այդ ազգերն իրանց միջից արտագրում են գիշակերներ, բայց երբ փոքրիկ ու աննշան ազգերն են արտահայտում իրանց նման փոքրիկներին ու աննշաններին խժռելու ախորժակ, այն ժամանակ անազնվությանն ու տխմարությանը ավելանում են ծիծաղելին ու խղճալին։
Չէ որ, արդարև, ծիծաղելի է տեսնել թզուկին վիթխարի զրահներ հագած և աջ ու ձախ սպառնալիքներ որոտալիս։
Չէ, որ անսահման խղճալի է։ երբ մի բարակ ճիպոտ գործածել չգիտցողը փորձում է Հերկուլեսի դագանակը բարձրացնել, Չէ՞որ երեխայական է, երբ մանուկը, որ դեռ չէ սովորել իր փխրուն ոտների վրա կանգնել, աշխատում է ուրիշների ոտները կոտրտել։
Ահա այդչափ ծիծաղելի են, բացի անազնիվ ու տխմար լինելուց, մեր երկրի այս բոլոր շովինիստները, լինեն նրանք հայեր, վրացիներ թե թուրքեր, որոնք երազում են իրանց ազգի