Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար վաստակել հեգեմոնիա մեր երկրում։ Երեք ազգություններից նա, որ կարծում է, թե կարող է կլանծլ իր այս կամ այն հարևանին, նախ և առաջ չափազանց մեծ կարծիք պիտի ունենա իր սեփական ողորմելի քաղաքակրթության կամ գոնե ֆիզիկական զորության մասին և ապա շատ թյուր գաղափար ուրիշների ուժերի մասին։

Ես ասել եմ և կրկնում եմ՝ Անդրկովկասի գլխավոր ազգություններից ոչ մեկն այնքան զորեղ չէ, որ կարողանա կլանել մյուսներին և այնքան թույլ չէ, որ կլանվի։ Բոլորն էլ հավասար ուժեր են, որ շատ-շատ կարող են կռվել։ Բայց այդ եղբայրասպան կռիվը կունենա միայն և միմիայն մի հետևանքների էլ հավասար պարտությունը, եթե ոչ կործանումը։ Այո, նույնիսկ այն զազրելի դեպքում, եթե երկուսը միանան երրորդին՝ կործանելու դիվային դիտավորությամբ։

Անդրկովկասը իր երեք գլխավոր ազգություններով մի եռոտանի է։ Եթե ջարդեք նրա մի ոտը, կաթսան չի կարող մնալ կանգուն։ Բայց ջարդել չեք կարող, որքան ևս մեծ կարծիք ունենաք ձեր ուժերի մասին, որքան ևս սպառնաք, որքան ևս վեր բարձրացնեք ձեր մանկական մուրճը և որքան ևս արհամարհեք ուրիշների ուժերը։

Դադարեցեք, ուրեմն, ազգամոլներ և ազգատյացներ, գրգռեց երեք դարավոր հարևանների` իրարու դեմ։ Առանց այն էլ նրանց հարաբերությունները թունավորված են։ Լավ իմացեք, որ յուրաքանչյուր հարված, որ ուղղված է հարևանի դեմ, վերադառնալու է հարվածողին կրկնակի թափով։ Ամենքն արթուն են այս փոթորկալի ժամանակամիջոցում և կարող են մինչև վերջին ուժը պաշտպանել իրանց գոյությունը...

Ես այս ասում եմ՝ ի սեր մեր երկրի ապահովության, ի սեր բոլոր երեք ազգությունների և ի սեր նրանց ապագա սերունդների և ապագա երջանկության։

Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Մեր քաղաքական տհասությունը հարյուրավոր ապացույցներ տվեց, բայց դարձյալ չխրատվեցինք։ Մենք տեսանք մեր տղայական սխալների հետևանքները և այսօր մեր վտիտ ուսերի վրա կրում ենք նրանց վերուժ ծանրությունը, բայց