Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակում ենք նույն սխալներն ավելի լավ վիճակի արժանի եռանդով ու կամակորությամբ։

Մենք անուղղելի ենք, ինչպես բթամիտ աշակերտներ, մինչդեռ յուրաքանչյուրը մեզնից իրան երևակոյում է ուսուցիչ։ Մենք աշխատում ենք իրարու սովորեցնել, և ինքներս սովորել չգիտենք։ Մեր ծերերը նույնն են, ինչ որ երիտասարդները, մեր երիտասարդները նույնն են, ինչ որ պատանիները։

Մենք մանուկներ ենք, որ հափշտակվում ենք ապտկու փայլով, կարծելով, որ նա ադամանդ է։ Ծծկերներ ենք, որոնց կարելի է մատի մի թեթև շարժումով և ծիծաղեցնել, և լացացնել։ Մենք ստեղծում ենք մեզ համար հեռանկարներ, որ չունեն իրականանալու ոչ մի տվյալ։ Կերակրվում ենք իլյուզիաներով, որոնք սնոտի են որպես ամեն մի իլյուզիա։

Մենք հավատում ենք ում ասեք, որ անցորդին և կամենաք։ Հավատում ենք նույնիսկ նրանց, որոնք հարյուր անգամ մեզ խաբել են և հազար անգամ դավաճանել։ Հավատում ենք մեր մարմինը տասնյակ տարիներ կրծոտող մեր ներքին որդերին, ընդունելով նրանց զազրելի կրճտոցը սոխակի դայլայլիկների տեղ։

Ո՞րտեղից և ինչի՞ց է առաջացել այս անօրինակ միամտությունը, չգիտեմ։ Թող բացատրեն հայ ազգի անցյալն ինձանից լավ ուսումնասիրած մարդիկ։ Գիտեմ միայն և տեսնում եմ, որ մեր քաղաքական տհասությունն անծայր է ու անսահման։

Պարզ է, ինչպես արեգակի լույսը, որ այսօր հայ ազգը պարտված է։ Պարզ է, որ թշնամու սուրը վաղուց է շողշողում մեր կոկորդի վրա։ Մենք տապալված ենք գետին և մեզ տապալողների թիվը լեգիոն է, այնուամենայնիվ, մեր լեզուն երկար է, մեր ձայնը սպառնալից։ Այնուամենայնիվ, գետինը թավալված, մենք մեր ջարդուփշուր եղած բռունցքը բարձրացնում ենք վեր։

Հուսահատությունը, հարկավ, կորստաբեր է։ Նույնիսկ գետինը թավալվածը չպիտի կորցնե իր հույսը նորեն ոտքի ելնելու։ Բայց մի՞թե պարտվածի համեստությունն ու հեզությունը նշան են հուսահատության, մի՞թե երեխայական