Այս ծայրահեղ ներողամտությունը, մեր տկարության արտահայտությունը լինելով հանդերձ, մեր ազգային բարոյական մեծ արժանավորությունն է։
Այո, մենք միշտ հաշտվել ենք և այսօր էլ պիտի հաշտվինք, այս է պահանջում մեր արյունաքամ ժողովրդի այժմյան վիճակը և նրա ապագա ապահովությունը։ Բայց կա մի կարևոր հանգամանք, որ չպիտի մոռացվի։ Երբ մենք հաշտվում ենք մի դրացու հետ, որ երեկ ուզում էր մեզ բնաջինջ անել, չպիտի գրգոենք և թշնամանանք մի ուրիշ դրացու հետ, որ ոչ միայն երեկ, այսօր էլ մեր բարեկամն է։
Ճիշտ այս հանգամանքն է, որ գիտակցաբար արհամարհում է Հայաստանի հանրապետության նախկին ներկայացուցիչ փարիզյան պատգամավորությունը։ Ես ասել եմ և կրկրնում եմ․ այդ պատգամավորությունը վտանգավոր խաղ է խաղում հայ ժողովրդի գլխին, գործակցելով մի քաղաքականության, որ ուղղված է ոչ ռուս բոլշևիզմի, այլ ռուս ժողովրդի դեմ, և այն բոլոր ռուսահայերը, որոնք թե՛ անմիջապես, թե՛ կողմնակի մասնակցում են այն խաղին, մեծ պատասխանատվություն են վերցնում իրանց վրա։ Մարգարե չպիտի լինել նախագուշակելու համար, որ այդ մարդիկ շատ մոտիկ ապագայում պիտի զղջան, զգալով, որ իրանց բռնած ընթացքը թե՛ ապօրինի է և թե՛ անխոհեմ։ Ապօրինի, որովհետև նրանք չունին ոչ օրինական և ոչ բարոյական իրավունք ռուսահայ ժողովրդի կողմից այս կամ այն երաշխավորությունը վերցնելու իրանց վրա։ Անխոհեմ, որովհետև մասնակցիլ մի քաղաքականության, որի առանցքն է ռուսներին արտաքսել Կովկասից, կնշանակե թշնամանալ մի հզոր ժողովրդի հետ և մի փոքրիկ ու տկար ժողովրդի գոյությունը են, թարկել ակնհայտ վտանգի։
Չպիտի կարծել, որ ռուսահայ ժողովուրդը ոչխարների նման մի հոտ է, որին կարող է իր ուզած կողմը քշել ամեն ոք, որ ճեռին է վերցրել մի ցուպ։ Որքան ևս անքաղաքագետ լինե նա, մի բան շատ լավ գիտե։ Այն, որ իր ներկա և ապագա գոյության խնդիրը սերտ կապված է ռուսներին Կովկասում մնալու կամ չմնալու խնդրի հետ։ Գիտե շատ լավ, որ բարեկամ է ռուս ժողովրդի հետունե իրական պաշտպան,