Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԻՂԵԳՐՈԻԹՑՈԻՆՆԵՐ, ԱԿՆԱՐԿՆԵՐ

I «Լոռվա ձորերում»

1ձ98 թ. օգոստոսի վերջին Շիրվանզադևն նկարիչ Գևորգ Բաչինջազյասի և ուրիշ ուղեկիցների հետ ուղևորվում է Լոռու գավառը՝ ուսումնասիրելու գյուղացիության տնտեսական-բարոյական վիճակը և պատմական հնությունները։ Յոթ օրվա ճամփորդության ընթացքում նա տեսնում է ժողովրդի իրական վիճակը, շոշափում գյուղացու վերքերը։ Սեպտեմբեր ամսին գրում է Հաղբատ — Սանահին» ակնարկը, որ տպագրվում է «Արձագանք» 51-ում (1888 թվ․ № № 37, 40, 41, 42, 43, 44, 45, 47, 48, 49, 51-ում և 1889 թ. № 1-ու)։ Ակնարկում Շիրվանզադևն ցավով նկատում է, որ գրականությունը թույլ չի տալիս իրեն ասել բուն ճշմարտությունը «Դանանք ներկային, արդյոք մեր այցելած երկրի ժողովուրդը տալի՜ս Հ հույս ապագայի վերաբերմամբ։

Ես կարող էի այս մասին շատ բան ասել, Գուգարաց աշխարհի շատ վերքեր շոշափել«Բայց հակառակ իմ բուսն ցանկության, չեմ կարող այդ անել.․․ հայտնի պատճառներով Ուստի ստիպված եմ հիշել այդ երկրի հայ ժողովրդի շատ ցավերից միայն մեկի մասին»։

Իհարկե, Շիրվանզադեն, այնուամենայնիվ, խոսում է գյուղացիության հանր կյանքի, հողազրկության, կալվածատերերի կամայականությունների մասին։ Բայց, ինչպես ցույց են տալիս փաստերը, գրաքննությունն անխիղճ կերպով ջնջում էր ամեն մի համարձակ դատողություն ու պատկեր։ 1951 թ. Թիֆլիսի արխիվից հայտնաբերվել է «Հաղբատ— Սանահին» ակնարկից ջնջված, դուրս հանված մի ամբողջ հատված’ դսեղցի եղբայրների՝ Չոփուսանց աղերքի մասին։ Շիրվանզադևն չթաքցրած ուրախությամբ խոսում կանոնավոր զորքի դեմ կռվի դուրս ելած քաջարի եղբայրների մասին Այս հատվածն առաջին անգամ տպագրվել է 1951 թ., Շիրվանզադեի երկերի լիակատար ժողովածուի 8-րդ հատորի ծանոթագրո։թյոմւների մեջ