Խմբագրությունը նպատակահարմար գտավ այս հրատարակության մեջ վերականղնել տեքստը (գլուխ 2։)
«Հաղպատ—Սանահին» ակնարկը երկրորդ անգամ տպագրվել է 1929—34 թվականներին հրատարակված ութհատորյակի 5֊րդ հատորում՝ որոշ մշակումից և ուղղումներից հետո։
2. «Նամակներ հյուսիսից»
1895 թ. հունիսի վերջին Շիրվանզադեն մեկնում է Ռուսաստան՝ Մոսկվա և Պետերբուրգ։ Ճանապարհին կանգ է առնում Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Քաղաքաբնակ հայերի ներքին կյանքի, լեռնաբնակ աշխատավորների թշվառությունների և Ռազմավիրական ճանապարհի գեղեցկությունների տպավորությունների տակ նա գրում է այս նամակները, որոնք տպագրվում են նույն թվականին «Sարազ»֊ում (№ № 35, 36, 38, 48)։
3. «Պատերազմի վայրերում».
1914 թ. նոյեմբերի կեսին Շիրվանզադեն և Հովհ. Թումանյանը մի չարք ուրիշ մարդկանց հետ մեկնում են Արևմտյան Հայաստան, ռուս-թուրքական ռազմաճակատի վայրերը։ Նրանք գնում էին տեղում ստուգելու ցարական որոշ գեներալների զրպարտությունը՝ հայ ժողովրդի և զինվորների բարոյական ու ռազմական հատկանիշների մասին։ Շիրվանզադեն ուշիուշով ուսումնասիրում է բարբարոս տերությունների ճիրաններում բզկտվող մողովրդի ծանր վիճակը, տեսնում ցարական գեներալների տակտիկական ու ստրատեգիական նահանջների բուն արդյունքը, որոնց պատճառով «Հայաստանը դառնում է քավության նոխազ»։ Հայրենիքի պատմության այդ մռայլ պահին Շիրվանզադեն ընդգծում է ժողովուրդների բարեկամության գաղափարը։ Ռուս ուսանողուհիները՝ Եվգենիա և Մարիա Ռախմանսվները, ռուս մարդիկ կամավոր կռվի դաշտ են եկել հայ ժողովրդին օգնելու համար։ Նա հիշում է և մի շարք խելամիտ, պատկառելի քրդերի ու թուրքերի, որոնք համերաշխ են ապրում հայ հարևանների հետ։
Ուղեգրություն-ակնարկը գրված էր զգաստ ու վերլուծող գրչով, հայրենիքի գալիքի նկատմամբ ունեցած խոր տագնապով ու ցավով. «Միայն գոռոզ Արարատն է, որ թանձր ամպերով սքողված, չի կամենում ցույց տալ իր կերպարանքը։ Գուցե նա զբաղված է իր մռայլ խոհերով։ Չէ՞ որ նա է բաժան-բաժան եղած ազգի ապաբախտ սիմվոլը, մի ազգի, որի ապագան նույնպես թանձր ամպերի մեջ է։ Եվ այժմ ավելի թանձր է, քան երրևէ»։ Ակնարկը գրվել է 1915 թ. и կղբին։ Առաջին անգամ լույս է տեսեչ 1915 թ.՝ պատերազմից վնասվածների օգտին հրատարակված «Զիթենի» դրական ժողովածուի մեջ։ Այնուհետև տպագրվել է ութհատորյակի 5-րդ հատորում։ Տպագրվում է փոքրիկ կրճատումներով։
շ