Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1880 թ.

«Նամակ Բաքվից» ընդհանուր խորագրի տակ 1880 թ. «Մշակ »ում տպագրվում էին Շիրվանզադեի թղթակցությունները Բաքվի կյանքի զանազան կարևոր ու անկարևոր, մանր ու մեծ խնդիրների մասին։ Առաջին նամակը ստորագրված է Ալեքսանդր Մովսիսյան, մյուսները մինչև ն՛ույն թվականի հոկտեմբերի 25-ի նամակը, ստորադրված են Ա. Մովսիսյանց։ Մշակների դրության մասին հոդվածը գրված է հոկտեմբերի 25-ին և արդեն ստորագրված է Շիրվանզադե։ Հատորում տպագրվում են այն թղթակցություններր, որոնք ունեն հասարակական որոշ արժեք և հետաքրքրություն>

1. Նամակ Բաքվից.— Գրել է ապրիլի 12-ին' նավթային առևտրի և մանր նավթատերերի տնտեսական անկման մասին Տպագրվել է *Մշակ»—ի № 76-ում։

2. Նամակ Բաքվից.— Գրել է ապրիլի 20-ին։ Բարձրացնում է հայ և անդրկովկասյան երիտասարդներից արհեստավորներ, որակյալ գործարանային բանվոր-մասնագետների պատրաստման հարցը։ Տպագրվել ( «Մշակշ»-ի № 86-ում։

3. Նամակ Բաքվից. —Գրել է սեպտեմբերի 13-ին։ Քննադատում է հայ բուրժուական երիտասարդությանը՝ մոդայամոլության, գաղափարազրկության, բարոյական դաստիարակության սխալ ուղղության համար։ Տպագրվել է «Մշակ»-ի № 166-ում։

4. Նամակ Բաքվից.— Գրել է հոկտեմբերի 25-ին։ Առաջին անգամ գրողը հանդես է դալիս հանուն բանվոր դասակարգի, որը <սիստեմատիկաբար հարստահարվում է  գործարանատերերից։ Տպագրվել է «Մջակ»-ի M 196-ում։ 

5. Նամակ Բաքվից.— Գրվել է նոյեմբերի 4-ին։ Նկարագրում է երեխաների առողջության պահպանման մասին կարդացված հասարակական դասախոսությունը։ Տպագրվել է «Մշակ»-ի № 205—ում։

1881 թ․

1. «Բաքվի նավթային հարցը և հայէրը».— Հոդվածը տպագրվել է «Մշակ»-ի 190-ում։ Արձագանք է գտել մամուլում։ Շիրվանզադեն գտնում էր, որ Անդրկովկասում ապրող ազգությունները պետք է նավթային արդյունաբերությունը վերցնեն իրենց ձեռքը և դուրս մղեն եվրոպական նավթարդյունաբերողներին, որոնք քամում են տեղական հարստությունը <։Մեղու Հայաստանի» լրագրի 1881 թ. № 253-ում լույս տեսավ Շիրվան զադեի «Բաքվի նավթային հարցը և հայերը վերնագրով հոդվածի աոթիվ» հոդվածը։ Հեղինակը բաժանում է Շիրվանզադեի հարգելի և խելացի դատողությունները' օտարերկրյա կապիտալին դիմադրելու և տեղական կապիտալը զարգացնելու մասին։ Բայց Շիրվանզադեի այն միտքը, թե' եթե ռուսներն ու թուրքերը չեն ցանկանում, գոնե հայ գործարսէնատերերը պետք