Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է միանան և կազմեն «Հայոց նավթային ընկերություն»` ընդդեմ եվրոպացիների, նա վիճելի է համարում: Նրա կարծիքով՝ այդ նպատակին կարելի է հասնել միայն տեղական բոլոր ուժերի համագործակցությամբ։ 2. Նամակ Բաքվից.—գրվել է հոկտեմբերի 2-ին, Մերկացնում է հայ վաճառականների շահատակություններն ու կեղծիքները՝ երկրից դուրս, առևտրական գործարքների մեջ։ Այս նամակում արդեն կան հայ բուրժուազիայի և վաճառականության դեմ հետագայում գրած հայտնի հոդվածների սաղմերը: Տպագրվել է «Մշակի» № 193֊ում:

3. Մշակների դրության առիթով.— Հոդվածը, որ տպագրված է բանվոր դասակարգի տնտեսական, բարոյական ու բնական իրավունքների պաշտպանության բարձր գաղափարով, ժամանակին արձագանք է գտել մտավորական շրջաններում և ռուսական մամուլում: Հոդվածի զգալի մասը Հեղինակը քաղվածաբար մեջ է բերել «Կյանքի թովից»-ում։ Տպագրվել է «Մշակ»֊ի № 225—227֊ում։

1882 թ.

1․ Նամակ Բաքվից.— Գրվե՛լ է հուլիսի 17-ին։ Շիրվանզադեն քննադատում է հայ այն մտավորականներին, «լուսավորված կինտոներին», որոնք արհամարհում են ազգային հատկությունները, մայրենի լեզուն, հայրենի հողը և ծառայում են միայն իրենց գրպանին։ Տպագրվել է «Մշակ»-ի № 136-ում։

1883 թ.

Նամակ Բաքվից.— Գրվել է փետրվարի 12-ին։ Գրողը կանգ է առնում նավթային ճգնաժամի աղետալի հետևանքների վրա։ Նա խոր ցավով է Նկարագրում ծանր կյանքի հետևանքով գյուղերից ու գավառներից գաղթած գյուղացիների ու արհեստավորների կյանքը՝ «խավար տարտարոսում», «իրական դժոխքում», նավթային արդյունաբերության ճիրաններում՝ Բաքվում։ Կոչ է անում ինտելիգենցիային՝ գնալ դեպի ժողովուրդը, խառնել նրա հետ, ծառայել նրա շահերին։ Տպագրվել է «Մշակ»-ի № 30-ում։

1885 թ.

1. Բաքու.— Հոդվածը նվիրված է Բաքվի տնտեսական ու կուլտուրական զարգացման պատմությանը, տպագրվել է «Արձագանք»-ում (№ 4, 5, 6), Ներսես Աբելյանին ուղղված մի նամակում 1885 թ. Շիրվանզադ են հիշում է իր երկու մեծ հոդվածները՝ նավթային հարցի մասին։ Նա գտնում է, որ «Արձագանք»-ին հարկավոր է մի քիչ «կենդանություն տալ» տնտեսական և «ժողովրդական ուղղությամբ», որին «Աբգարը շատ էլ համակիր չէ»։ Բաքուն առաջին հոդվածն է։

Հոդվածը տպագրվել է Ա. Մ. ստորագրությամբ։ 2. «Վնասակար ազդեցության» Այս երկրորդ հոդվածը նվիրված է Բաքվի հայ բուրժուազիայի բարոյական կյանքի նկարագրությանը, Շիրվանզադեն