Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փողոցի վաճառականները հրատարակեցին մի գրքույկ` չի հայհոյանքներով ու զրպարտություններով...(Շիրվանզադե, Երկերի ժողովածու, 8-րդ հատոր, էջ 144 —146)։


1888 թ․

1. Անդրկովկասի թուրքերը.— Շիրվանզադեն հոդվածում պաշտպանում է Ադերբեջանի առաջավոր մտավորականներին, որոնք ձգտում են լուսավորություն տարածել ժողովրդի մեջ և զարգացնել գրականություն ու լրագրություն՝ մայրենի ադրբեջանական լեզվով ու Նա խոր ատելությամբ ( խոսում հոգևորականների մասին, որոնք մոլեռանդությամբ ու խավարամտությամբ խոչընդոտ են դառնում «էդրացի ազգաբնակության քաղաքակրթությանը։ Առհասարակ սա եզակի փաստ չէ ինտերնացիոնալիստ Շիրվանզադեի հրապարակախոսության ու ստեղծագործության մեջ։ Նա միշտ սգնության է հասել դժվար պայքարի մեջ գտնվող գրչեղբայրներին Նույն թվականին «Բեշկյոլ» լրագրում տպագրվեց «Ֆաթման և Ասադը» պատմվածքը, գրված այդ խմբագրության խնդրանքով։ Տպագրվել է «Արձագանք-ի № 7-ում։ Ստորագրվել է' Ա. Մ.ւ

1889 թ․

1. Կովկասյան ցուցահանդես Հոդվածը նվիրված է Կովկասի արդյունաբերական և գյուղատնտեսական թացվնլիք ցուցահանդեսին։ Տպագրվել է էԱրձագանք»-ի № 35-ում։ Ստորագրված է «Շ.»։

2․ «Կովկասյան ցացանանդես» Ընդարձակ հոդվածը, բաղկացած երկու մասից, տպագրվել Է Արձագանքի № № 37 և 38-ում։ Ստորագըրված է «Շ.»

1892 թ․

2․ Գրիգոր Արծրունան.— Տպագրվել է «»Տարազ»-ի № 50-ում։

1904 թ.

1. Գրիգոր Արծրունի.— Հոդվածը տպագրվել է 1904թ․ «Լումա»-ի № 2-ում, առանց ստորագրության։ Բայց դժվար չէ նկատել, որ այն գրել է Շիրվանզադեն, ամենից առաջ մի շարք հատվածներ գրեթե նույնանում են «կյանքի բովից»-ում Աբգար Հովհաննիսյանի դիմանկարի համապատասխան հատվածների հետ։ Թեև մահախոսական հոդվածը շտապ է դրված, բայց նրանում ակնհայտ են նաև Շիրվանզադեի ոճի հատկությունները։

Շիրվանգագհ, Երկերի ժողովածու, հատ IX —39