Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շիրվանզադեն մերկացնում է «տնտեսական հանկարձակի փոփոխության ազդեցության» հետևանքով առաջացած «վտանգավոր բարոյական փոփոխությունները» նավթային բուրժուազիայի կենցաղում։ Տպագրվել է «Արձագանք»-ի № 9-ում։

1887 թ.

1․ Մի հրավեր.— 1887 թ․ ծանր աղետի ենթարկվեց Զեյթունը, հրո ճարակ դարձավ քաղաքը, հրդեհը մոխրատեղի դարձրեց ուսումնարանները, խանութները, եկեղեցիներն ու տները։ Բոլոր հայաշատ վայրերում սկսվեց հանգանակություն՝ անօթևան մնացած հազարավոր հայրենակիցներին օգնելու համար։

Շիրվանզադեն այդ հայրենասիրական և մարդասիրական գործի եռանդուն մասնակիցներից էր։ Այս հոդվածը, որ օգնության մի ջերմ կոչ է, տպագրվեց «Արձագանք»-ի № 36-ում։ Ստորագրված Է՝ Ա․ Մ.

2. Հայ ազզի կատաղի թշնամին.— Այս վերնագրով երկու հոդվածները տպագրվել են «Արձագանք»-ի № 39-ում՝ և № 40-ում։ Դրանց շարունակությունն է «Բարեգործություն և առևտուր» հոդվածը, որը տպագրվել է «Արձագանք»-ի № 43-ում։

«Հայ ազգի կատաղի թշնամին» ընդհանուր վերնագրի տակ № 411 42 և 46-ում իր ստորագրությամբ հոդվածներ է գրում նաև խմբագիր Արդար Հովհաննիսյանը, դարձյալ քննելով հայ վաճառականության վարքագծի Հարցը։ Բայց պետք է նշել, որ Շիրվանզադեի մերկացումներն ավելի սուր են, արմատական։

Շիրվանզադեի հոդվածները տպագրվել են անստորագիր։ Այդ մասին մենք ունենք Շիրվանզադեի հիշողությունը, որով հնարավոր է հեշտությամբ pարզել, թե նրանցից ո՞րն է ինքը` Շիրվանզադեն գրել, որը` Արդար Հովհաննիսյանը։ «Հայ ազգի կատաղի թշնամին» առաջին երկու հոդվածը և «Բարեգործություն և առևտուր» հոդվածը գրել է Շիրվանզադեն, այնուհետև Աբգար Հովհաննիսյանը շարունակել է հոդվածաշարք։

Հոդվածները մեծ աղմուկ են հանել հայ իրականության մեջ, առաջացրել բուռն վեճեր ու կռիվներ։ «Մի անգամ ես գրեցի երեք հոդված,«Հայ ազդի կատաղի թշնամին» վերնագրով։ Որովհետև հոդվածները որպես խմբագրական, ըստ սովորության, չպիտի ստորագրվեին, նախքան տպարանին հանձնելը կարդացի Աբգար Հովհաննիսյանին։ Բանն այն է, որ նորեն բորբոքվել էր իմ բնածին ատելությունը դեպի բուրժուազիան։

...Հոդվածները տպագրվեցին «Արձագանք»-ի երեք համարներում անստորագիր։ Երբեք մի լրագրական գրվածք հայերի մեջ չէր բարձրացրել նման փոթորիկ։ Կատաղեց ամբողջ հայ վաճառականությունը ոչ միայն Թիֆլիսում, այլև ամենուրեք։ Բաքվից, Նոր-Նախիջևանից, Պետերբուրգից, մոսկվայից սկսեցին տեղալ հերքումներ, հայհոյանքներ, սպառնալիքներ։

... Պաշտպանությունը վերցրեց իր վրա ինքը բուրժուազիան։ Դվորցովս,