կարողացել է առաջին անգամ բաց անել այդ գեղեցիկ, վեհ և ահռելի ուղին Կովկասյան լեռնաշղթայի վրա։ Նայեցեք դեպի վեր, սեպաձև ցցված ժայռերի գագաթին։ Այնտեղ, երկար հովվական ցուպը ձեռին, գդակը աչքերին քաշած, կանգնած է հենց այդ՝ մի ժամանակ քաջ և անկախ համարված՝ ժողովրդի այժմյան աղքատ, կիսամերկ, խեղճացած որդին:
Վրացի է նա թե օս — չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նա այդ լեռների հարազատ զավակն է, նրանց կոշտ աշխարհում ծնված, նրանց ցրտության մեջ մեծացած, նրանց խստաշունչ օղով սնված։ Նա այնքան հարազատ է այդ վայրերին, որ այժմ արձանացած կանգնած, թվում է ժայռի մի փոքրիկ, հազիվ նշմարելի մասնիկը։ Նույնիսկ նրա ողորմելի ցնցոտիները ունեն իսկ և իսկ նույն գույնը, ինչ որ ժայռը։ Նա իր այժմյան հարստության — մի քանի տասնյակ ոչխարների համար գտել է մի կտոր կանաչավետ հող այդ քարաժայռի կրծքում և արածացնում է նրանց։ Չորս կողմից այդ կանաչավետ կտորը շրջապատված է սրածայր բնական քարե պատնեշներով։ Աստված գիտե, ինչպես է հովիվը յուր փոքրիկ հոտը քշել դեպի այդ գրեթե ուղղագիծ, անմատչելի վայրը։ Մի ուրիշը դարձյալ մի այլ անմատչելի ժայռերի մեջ խոտ է հնձում։ Ի՞նչպես պիտի ժողովի իր հունձքը և դուրս տանի այդտեղից — միայն ինքը գիտե։ Բայց նա աշխատում է, կռվելով բնության խստության դեմ և աշխատում է շուռ ու մունջ։
— Ինչո՞ւ լուռ ու մունջ, մի՞թե այդ հնձվորը երգ չունի, որ երգի, այդ հովիվը սրինգ, որ նվագի։
Ես ամբողջ ճանապարհին չլսեցի ոչ մի հնչյուն սրնգի, ոչ մի երգ բանվորի, և այդ լռությունը, կարծես, ավելի էր համապատասխանում բնության մռայլ տեսարաններին...
Մինչդեռ ես այս դառն մտածությունների մեջ էի, մեր կառքդ բարձրանում էր վեր ու վեր։ Մերթ ընդ մերթ սրընթալով մեր դեմ գալիս էին զանազան ձևի ու մեծության կառքեր: Ճանապարհին Ընտելացած ձիերը թռչում էին ցած, գնդակների արագությամբ, իրանց հետևից օդի մեջ բարձրացնելով փոշիի թանձը կույտեր։ Հմուտ կառապանը գիտե նրանց վարել։ Անփույթ նստած իր տեղում՝ նա արհամարհանքով է