Օրը մթնեց։ Ծանր, վշտալի օր․ նա անցավ․․․ Գիշեր է, կլուսանա, արեգակը դուրս կգա, և դարձյալ կսկսվի նույն տաղտկությունը, նույն ձանձրալի կյանքը, որն ահա ուղիղ հինգ տարի է նրան մաշում է։ Անհնարին է այդպես շարունակել, այդ արդեն չափազանցություն է, ստորություն է և, վերջապես, անբարոյականություն է։ Դառն է այդ ճշմարտությունը, բայց ճշմարտություն է, և, վերջապես, ժամանակն է ուղիղ նայել այդ ճշմարտության երեսին։ Հարց․ ի՞նչ է անում նա, ո՞ւր է գնում, ինչո՞ւ համար է ապրում։ Գտել է․ խնդիրը հենց այդ չորս բառերի մեջ է կայանում։ «Ինչո՞ւ համար է ապրում», այսինքն, ի՞նչ է նրա գոյության նպատակը։ Մի՞թե միայն ապրելը։ Բայց լոկ ապրելն, արդյոք, կարո՞ղ է բարոյական մարդու կյանքի նպատակ լինել։— Ոչ։ Ապրել միայն ապրելու համար — այդ ստոր և զզվելի կյանքն է, որ արժանի է միայն անբան կենդանուն։ Բայց ի՞նչ ասել է կյանքի նպատակ։— Նա մարդկային գոյության հենարանն է։ Սուտ է, որ ասում են, թե կան մարդիկ առանց նպատակի։ Նա չի հավատում։ Աննպատակ կյանքը մահ է։ Հարուստի և աղքատի, տգետի և իմաստունի, բարոյական
Էջ:Shirvanzade I hator.djvu/159
Արտաքին տեսք